Խաղում ենք «Սագե՜ր, սագե՜ր, տո՛ւն եկեք» ազգային խաղը: Խաղի ժամանակ սովոողների մի խումբը դառնում է փոքրիկ սագիկներ, սովորողներից մեկը՝ մայր սագիկը, մյուսը՝ գայլը:
Սագիկների սարում, անտառում խաղ են անում, արոտ են անում, մայր սագը տեսնում է, որ գայլը սարի հետևում է, (գայլը թաքնվում է մի անկյունում)սագիկներին ձայն է տալիս.
-Սագեր, սագեր, տուն եկե՛ք:
-Ինչո”ւ համար,-հարցնում են սագերը:
-Գայլը սարի հետևն է,-ասում է մայր սագը, որը կանգնած է սագերի դիմաց, մի փոքր հեռու:
-Մեզ ի՞նչ կանի,-հարցնում են սագերը:
-Ձեզ կուտի,- պատասխանում է մայր սագը:
-Ի՞նչ գույնի ունի-հարցնում են սագերը:
-Սև, սպիտակ, մոխրագույն, դե՛ շուտ վազեք դեպի տուն,-ասում է մայր սագը:
Սագերը վազում են դեպի մայր սագը, այդ ընթացքում դուրս է գալիս գայլը փորձում է բռնել սագերից մեկին: Քանի սագերը մայր սագիկի մոտ չեն հասել գայլը կարող է տանել, բայց երբ հասնում են մայր սագիկին, գայլը այլևս չի կարողանում մոտենալ: Այսպես շարունակում են այնքան մինչև մնում է մի սագիկ: Խաղը՝ տեսանյութում՝
Տեխնոլոգիա՝ պատրաստում ենք նավասրադյան կերպարներ, բարեկենդանի պապուկին, պատրաստվում ղափայի ծեսին, այլ ազգային ատրիբուդներ:
«Հայերենը՝ երգով»՝ ծանոթանում ենք հայկական ազգային պարերգերին, ուսումնասիրում բառերի պատմությունը, բառերի ծագումներն ու բացատրությունները, ծոնթանալ բարբառային բառերին, սովորում հայկական երգերն ու պարերը՝- Անուշ Ներսիսյան, Ջուլի ղազարյան:
«Հայերենը՝ երգով», նախագծի շրջանակներում 5-րդ ջոկատի նախագծային խումբը ծանոթանում է հայկական ազգային պարերգերին, ուսումնասիրել դրանց պատմությունը, բառերի ծագումներն ու բացատրությունները, ծոնթանալ բարբառային բառերին սովորել հայկական երգերն ու պարերը՝