Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ:
Ժամկետը՝ Հունվարի 8-ից, 24-ը:
Նպատակը՝ մասնակցություն Ձմեռային ազգակրական փառատոնին, ազգագրական խաղերգերի, պարերգերի ուսուցում, իրականացում, ծիսական խոհանոցի ուսումնասիրում, ծիսական ուտեստների պատրաստում, ազգային մշակույթի ուսուցում, ազգային տոների՝ Բարեկենդանի նախապատրաստություն:
Խնդիրները՝
- Ծիսական երգերի, պարերի, խաղերի, ուսուցում, պատրաստում, ներկայացում (նախօրոք ընտրելով որ տարածաշրջանի)
- Արտագնա ճամփորդություններին` ազգային մշակույթին առնչվող համալիր- հուշարձանների, հաստատությունների ընտրություն, այցելություն
- Ազգագրագետների, ազգային երգ ուպարի կատարողների, ազգային խոհանոցի մասնագետների հյուրընկալում Հարվային դպրոց
Արդյունքում՝ Ծեսերի, ծիսական պարերգերի, երգերի, խաղերի իմացում, կատարում, ծիսական ատրիբուտների պատրաստում, նոր փաթեթների ստեղծում, ազգային ինքնության պահպանում:
Ընթացքը՝
Ազգային պարերգերի, խաղերգերի ուսուցում— Ջուլիետտա Ղազարայն,
Կազմակերպում և խաղում ենք բակային ազգային խաղեր, բարեկենդանի խաղեր
Ծիսական խոհանոց՝ պատրաստում ենք հալվա, գաթա, խաշիլ, մածնապուր:
Տեխնոլոգիա՝ պատրաստում ենք նավասրադյան կերպարներ, բարեկենդանի պապուկին, պատրաստվում ղափայի ծեսին, այլ ազգային ատրիբուդներ:
«Հայերենը՝ երգով»՝ ծանոթանում ենք հայկական ազգային պարերգերին, ուսումնասիրում բառերի պատմությունը, բառերի ծագումներն ու բացատրությունները, ծոնթանալ բարբառային բառերին, սովորում հայկական երգերն ու պարերը՝- Անուշ Ներսիսյան, Ջուլի ղազարյան:
Արդյունքները կամփոփենք տեսանյութերով, պատումներով`
Ազգագրական փառատոն. ուսումնասիրում ենք ազգային հայկական հագուստները, նախշազարդեր, պարերգերը՝
«Հայերենը՝ երգով», նախագծի շրջանակներում 5-րդ ջոկատի նախագծային խումբը ծանոթանում է հայկական ազգային պարերգերին, ուսումնասիրել դրանց պատմությունը, բառերի ծագումներն ու բացատրությունները, ծոնթանալ բարբառային բառերին սովորել հայկական երգերն ու պարերը՝

Ազգային բակային խաղերի, պարերգերի փաթեթ`
«Սագե՜ր, սագե՜ր, տո՛ւն եկեք» ազգային խաղ— խաղում են 1.2 դասարանի ճամբարականները
«Խաշիլ ճաշ» բակային խաղ- խաղում են 1.1 դասարանի ճամբարականները`
«Շունն ու կատուն» ազգային խաղը խաղում են 3.2 ջոկատի ճամբարականները`
«Խաշիլ փափա»— խաղում են 5 տարեկանների խումբը`
«Դդմախաղ, դդմաչոչ»—խաղում են պարտեզի սաները՝
«Դդմախաղեր»— խաղում են պարտեզի սաները՝
Զույգերով խաղ՝ «Աղջիկփախցնոցի»— խաղում են 1.1 ջոկատի ճամբարականները՝
Ազգային խաղեր՝ «Ծափոցի, գայլն ու նապաստակը»- խաղում են 2.2 ջոկատի ճամբարականները՝
Կարմիր կոճակ—խաղում են երկարացված օրվա ճամբարականները՝
Ազգային քաղցրավենիք՝ Փոխինձ— պատրաստում են 1.2 ջոկատի ճամբարականները՝
Սասնո բլղուրով փլավ— պատրաստում են 3.2 ջոկատի ճամբարականները՝
Խաշիլ— պատրատում են 3.1 ջոկատի ճամբարականները՝