Սեպտեմբեր
Ուսումնական նախագծեր՝
«Ուրախ սեբաստացիներ» դասարանական ռադիո՝
Ուսումնական ճամփորդություն՝ Անկախության տոնը Սբ․ Նեղուցի վանքի բարձունքին
Սուրբ Նեղուցի վանքի բարձունքը հաղթահարած սեբաստացիները
Հոկտեմբեր
Ուսումնական նախագծեր՝
Ուսումնական նախագծեր՝
«Ուրախ սեբաստացիներ» դասարանական ռադիո՝
Ուսումնական ճամփորդություն՝ Անկախության տոնը Սբ․ Նեղուցի վանքի բարձունքին
Սուրբ Նեղուցի վանքի բարձունքը հաղթահարած սեբաստացիները
Ուսումնական նախագծեր՝
Ծրագրի նկարագրությունը
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն ինտեգրված, նախագծային ուսուցում է։ «Իմացումի հրճվանք» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» պետական հեղինակային (այլընտրանքային կրթական) ծրագիրն է:
Ծրագրի հիմքում ընկած են Հանրակրթության պետական չափորոշիչները, կրթահամալիրի կանոնադրությունը, զարգացման ծրագիրը, հեղինակային կրթական ծրագրի հիմնադրույթները, որպես կազմակերպիչ՝ ուսումնական օրացույցը, լաբորատորիայի օրացույցը։
Ծրագիրն իրականացնում է դպրոցականի (այսուհետև՝ սովորող) ուսուցում նրա տարիքային առանձնահատկություններին համապատասխան պայմաններում, միջավայրում, համապատասխան բովանդակությամբ և գործունեություններով՝ ապահովելով սովորողի ուսումնառության բնականոն ընթացքը՝ նրա անհատական զարգացման առանձնահատկություններին համապատասխան։
Ծրագրի նպատակները և խնդիրերը
Ծրագրի նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է: Ծրագիրն ապահովում է սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության շարունակականությունն ու անընդհատությունը, նրա ինքնուրույնության, ինքնաբուխ, անվտանգ գործունեության, հիգիենիկ հմտությունների, ստեղծականության զարգացումը: Շարունակել կարդալ “«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր 2025-2026”