Posted in 2025-2026ուստարի, Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ․01․09-05․2025

Ուսումնական նախագծեր՝

Գիտելիքի օրը՝ գրքերի աշխարհում՝ այց «Էդիթ պրինտ» հրատարակչություն

«Ես» ուսումնական նախագիծ

Կոմիտասյան օրեր

Լողափնյա աշուն

«Ուրախ սեբաստացիներ» դասարանական ռադիո

Հեռավար ուսուցում

Բանավոր մաթեմատիկա

Մայրենի՝ շաբաթվա ընթերցանության նյութեր՝ Ընթերցարան/ Լեզվագործունեություն

Մաթեմատիկա՝բանավոր համրանք, 20-ից մեծ երկնիշ թվեր, դրանց գրառումը. տասնավորներ և միավորներ

Մեդիագրագիտություն՝ Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ․01․09-05․2025”

Posted in Ուսումնական նախագծեր 2025-2026, Կոմիտասյան օրեր

«Կոմիտասյան օրեր» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ 1․2 դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը  `Սովորողներին ծանոթացնել Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին:

Խնդիրները

  • Ծանոթացում Կոմիտասի երգերին
  • Բանաստեղծությունների, երգերի ընթերցում, բացատրում, քննարկում
  • Երգերի բերանացի ուսուցում, տարածում
  • Զարգացնել սովորողների գրական, երաժշտական ճաշակը, ստեղծագործական հմտությունները, բանավոր խոսքը, մեդիահմտությունները:

Ունկնդրման փաթեթ Շարունակել կարդալ “«Կոմիտասյան օրեր» ուսումնական նախագիծ”

Posted in Ուսումնական նախագծեր 2025-2026, Լողափնյա աշուն

Լողափնյա աշուն

Մասակիցներ՝  2.2 դասարանի սովորողներ

Վայրը՝ Հարավային դպրոց, բաց լողավազան

Նպատակը՝  «Լողափնյա աշուն» նախագծի շրջանակում, սովորել  լողին պատրատվելու, լողալու հմտությունները:

Ընթացքը՝

✔️ճիշտ օգտվել լողավազանից,

✔️հետևել հիգիենայի կանոններին, Շարունակել կարդալ “Լողափնյա աշուն”

Posted in 2025-2026ուստարի, Ուսումնական նախագծեր 2025-2026

«Ես» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ 2․2դասարանի սովորողներ

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

  • Բանավոր խոսքի զարգացում (սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի բավարարում).
  • Մեդիահմտությունների կիրառում և զարգացում.
  • Ընթերցելու որակական հատկանիշների բարելավում (կարդացածը հասկանալ).
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում.
  • Համագործակցային հմտությունների զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում.
        Տևողությունը՝ Սեպտեմբերի 2-ից 15-ը :

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք), մեդիատիրույթ (բլոգ, ենթակայք, կայք): Շարունակել կարդալ “«Ես» ուսումնական նախագիծ”

Posted in Դասացուցակ

Դասացուցակ․2025-2026

Երկուշաբթի

  1. Մայրենի
  2. Անգլ․/ռուս
  3. Մաթեմատիկա
  4. Ես և շրջակա/
  5. Մարմնամարզություն

Լողափնյա աշուն/10։00-10։55

      Երեքշաբթի

  1. Անգլ/Մայրենի
  2. Մայրենի/ռուս
  3. Մաթեմատիկա
  4. Ընտրովի
  5. Տեխնոլոգիա

Չորեքշաբթի Շարունակել կարդալ “Դասացուցակ․2025-2026”

Posted in 2025-2026ուստարի, Ուսումնական ճամփորդություններ 2025-2026

Գիտելիքի օրը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում․ ուսումնական ճամփորդություն

Մասնակիցներ՝ Հարավայի դպրոցի 2.2, 3․2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի մեկին, ժամը՝ 09:30-15:00

Վայրը՝ ք․ Երևան Դավիթ Մալյանի փողոց՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչություն

Ժամանակացույց`

Խումբ առաջին— մեկնում՝ 09:30, շրջայց, կրթ. նախագիծ՝ 10:30-11:30, ընդմիջում՝ 11:30-12:00, ֆոտոպլեներ՝ 12:30,

Կոմիտասյան երգերի ֆլեշմոբ, պարգեր՝ 13:00-14:00, ժամանում՝ 15:00:

Երկրորդ խումբ՝ մեկնում՝ 10:00, ֆոտոպլեներ՝ 11:00, շրջայց, կրթ. նախագիծ՝ 11:30-12:30, ընդմիջում՝ 12:30,

Կոմիտասյան երգերի ֆլեշմոբ, պարգեր՝ 13:00-14:00, ժամանում՝ 15:00:

Վայրը՝ ք․ Երևան Դավիթ Մալյանի փողոց՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչություն

Նպատակը՝ Գիտելիքի օրը՝ անցկացնել «Էդիթ Պրինտ»  հրատարակչությունում, կատարել շրջայց, ուսումնասիրել գրքերը, ծանոթանալ հրատարակչության գործունեությանը։ Ուսումնական քայլք դեպի Կասկադ։ Կասկադում, հարակից այգիներում կոմիտասյան երգերի ֆլեշմոբ, ֆոտոպլեներ։

Մասնակցել «Հեքիաթի ուկնդրում»
«Խաղերի աշխարհ» կրթական ծրագրերին, ունենալ քննարկում, ինտերակտիվ խաղի միջոցով ամփոփել ծրագիրը:

Նպատակը՝ Գիտելիքի օրը՝ անցկացնել «Էդիթ Պրինտ»  հրատարակչությունում, ուսումնասիրել գրքերը, ծանոթանալ հրատարակչության գործունեությանը։ Ուսումնական քայլք դեպի Կասկադ։ Կասկադում, հարակից այգիներում կոմիտասյան երգերի ֆլեշմոբ, ֆոտոպլեներ։

Խնդիրները՝

  • ուսումնական ճամփորդության կանոնների վերհիշում, ճամփորդական պայուսակի պատրաստում
  • ուսումնական քայլքի, ճանապարհային կանոնների վերհիշում, պահպանում
  • խմբային , կազմակերպված քայլքի իրականացում
  • ուսումնասիրում, դիտարկելու կարողության ձևավորում

Անհրաժեշտ իրեր,  ուսումնական նյութեր

  • ախտահանիչ նյութեր, չոր և թաց անձեռոցիկներ
  • թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս,արևապաշտպան գլխարկ
  • Ճամփորդական ուսապարկ, սնունդ, ջուր

Երթուղի՝ Արգավանդ-Իսակովի պողոտա-Մաշտոցի պողոտա- Դավիթ Մալյանի փ․

Վարորդ՝ Մեքենա՝(մակնիշ, )`Sprinter

Պատասխանատու՝ Մարգարիտ Հովնանյան

Օգնական ՝ ԱննաԿիրակոսյան

Նախագծի նակարագրությունը՝ Հարավային դպրոցից ուղևորվում ենք Մաշտոցի պողոտա, քայլքով տեղանքը ուսումնասիրելով գնում ենք «Էդիթ Պրինտ» հրատարկչություն։ Հրատարակչությունում սովորողները գիդի հետ կունենան զրույց-քննարկում գրքերի մասին,  կուսումնասիրեն գրքերը, կծանոթանան գործունեությանը, կօգտվենք առաջարկվող ուսումնական խաղերի փաթեթից։ Հարակից այգումկկատարենք  կոմիտասյան երգերի ֆլեշմոբ՝ «Կաքավիկ», «Ա՛յ, Արևը, արևը», «Լորիկ», «Տուն արի, տուն, ախպեր» , կընդմիջենք, կխաղանք խաղեր:

Նախապատրաստական աշխատանքներ՝  Սովորողների հետ  տեղեկություն կգտնեն «Էդիթ Պրինտ»  հրատարակչության մասին, կկարդանք, կքննարկենք։

Ճամփորդության մասնակիցներ՝

  1. Տիգրան Գաբրիելյան
  2. Դավիթ Փիլիպոսյան
  3. Մոնթե Եղիազարյան
  4. Ռոբ Մկրտչյան
  5. Ռուբեն Շահբազյան
  6. Էմիլի Ալուխանյան
  7. Էմիլի Ադամյան
  8. Գագիկ Մկրտչյան
  9. Ռազմիկ Հարությունյան
  10. Գոհար Հակոբյան
  11. Արսեն Ստեփանյան
  12. Հենրի Ղևոնդյան
  13. Ռոբերտ Շահնազարյան
  14. Գևորգ բադալյան
  15. Պետրոս Հակոբյան
  16. Դանիել Թաթիկյան
  17. Ադել Մակյան
  18. Արտյոմ Բարսեղյան/Նելլի Կարապետյան
  19. Աստղիկ Սիմիկյան
  20. Արփի Հովհաննիսյան/Լիանա Հովհաննիսյան
  21. Գայանե Կարապետյան
  22. Ռուբեն Շահբազյան
  23. Աստղիկ Սիմիկյան

Posted in Ուսումնական օրացույց

Դասարանական օրացույց․2025-2026

Սեպտեմբեր

Գիտելիքի օրը գրքերի աշխարհում

Ուսումնական նախագծեր՝

«Ես» ուսումնական նախագիծ

Կոմիտասյան օրեր

Լողափնյա աշուն

«Ուրախ սեբաստացիներ» դասարանական ռադիո՝

Ուսումնական ճամփորդություն՝ Անկախության տոնը Սբ․ Նեղուցի վանքի բարձունքին

Սուրբ Նեղուցի վանքի բարձունքը հաղթահարած սեբաստացիները

Բանավոր մաթեմատիկա

Հոկտեմբեր

Ուսումնական նախագծեր՝

Խնկոյանական օրեր՝

Տիեզերք՝

Արևի , լուսնի և աստղերի մասին

Արևից այն կողմ․ուսումանկան այց Պլանետարիում

Կոմիտասյան երգերի ֆլեշմոբ

Շարունակել կարդալ “Դասարանական օրացույց․2025-2026”

Posted in Ուսումնական ծրագրեր

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր 2025-2026

Ծրագրի նկարագրությունը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն ինտեգրված, նախագծային ուսուցում է։ «Իմացումի հրճվանք» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» պետական հեղինակային (այլընտրանքային կրթական) ծրագիրն է:

Ծրագրի հիմքում ընկած են Հանրակրթության պետական չափորոշիչները, կրթահամալիրի կանոնադրությունը, զարգացման ծրագիրը, հեղինակային կրթական ծրագրի հիմնադրույթները, որպես կազմակերպիչ՝ ուսումնական օրացույցը, լաբորատորիայի օրացույցը։

Ծրագիրն իրականացնում է դպրոցականի (այսուհետև՝ սովորող) ուսուցում նրա տարիքային առանձնահատկություններին համապատասխան պայմաններում, միջավայրում, համապատասխան բովանդակությամբ և գործունեություններով՝ ապահովելով սովորողի ուսումնառության բնականոն ընթացքը՝ նրա անհատական զարգացման առանձնահատկություններին համապատասխան։

Ծրագրի նպատակները և խնդիրերը

Ծրագրի նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է: Ծրագիրն ապահովում է սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության շարունակականությունն ու անընդհատությունը, նրա ինքնուրույնության, ինքնաբուխ, անվտանգ գործունեության, հիգիենիկ հմտությունների, ստեղծականության զարգացումը: Շարունակել կարդալ “«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր 2025-2026”

Posted in Աշխատաժամանակ

Մանկավարժական ճամբարի աշխատակարգ

Օգոստոսի 19-22, 25-29

Ճամբարի բովանդակությունը

9։00-12։30՝ աշխատանք Հարավային դպրոցում

  • կաբինետների, սրհաների մաքրություն՝ կաբինետների պատասխանատուներ
  • գույքի վերադասավորում

Ծրագրի վերանայում, աշխատակարգերի, ուսումնական փաթեթների կազմում, հրապարակում
12։30՝ ընդմիջում

13։00-14։00՝ մասնախմբերով, նախագծային խմբերով աշխատանք

14։00-14։40՝ մասնագիտական զարգացման սեմինարներ, նախասիրությունների ակումբներ, անհատական աշխատանք

Օգոստոսի 20՝ 11։15՝ մանկավարժական հավաք

Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ օգոստոսի 22,29՝ 9։00

Ուրբաթ-համերգ՝ օգոստոսի 22,29՝ 14։00

27․08․2025՝ ընդմիջման կազմակերպում

Posted in Բանավոր մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկա․սեպտեմբեր

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ զարգացնել սովորողի դատողական ու տրամաբանական ընդունակությունները, հասկանալ մաթեմատիկայի գործածման կարևորութունը առօրյա կյանքում և զարգացնել համապատասխան հմտությունները:

Խնդիրներն են.

  • սովորողների մոտ զարգացնել ուշադրությունը, հիշողությունը,
  • դիտողականությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը,
  • համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, հետազոտելու, վ
  • երլուծելու, ընդհանրացնելու, դատողություններ անելու, կոնկրետ
  • իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունները…

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ առաջարկում են լուծել Մաթեմատիկական տրմաբանական խաչբառեր և խաղալ մաթեմատիկական լոտո։

  1. 2,3,5,6,7 թվերը դասավորիր վանդակներում այնպես, որ ուղղահայաց և հոևիզոնական վանդակներում թվերի գումարը լինի 15։
  • 2,3,4,5,6,7 թվերը դասավորիր վանդակներում այնպես, որ ուղղահայաց և հորիզոնական վանդակներում թվերի գումարը լինի 17:
  • 3,4,5,6 թվերը դասավորիր վանդակներում այնպես, որ ուղղահայաց և հորիզոնական վանդակներում թվերի գումարը լինի 11:
  • 1,2,4,5,6 թվերը դասավորիր վանդակներում այնպես, որ ուղղահայաց և հորիզոնական վանդակներում թվերի գումարը լինի 12։

Տրամաբանական հարցեր

Առաջադրանքներ թվերով և տառերով

Տրամաբանական հարցեր

Առաջադրանքներ թվերով և տառերով

Լուծի՛ր մաթեմատիական ռեբուսը՝

c71a3bfd2890edf6b5c31c8ec235061b Շարունակել կարդալ “Բանավոր մաթեմատիկա․սեպտեմբեր”