Հարավային դպրոցի «Պղպջակներ»ջոկատի ճամբարական Պետրիս Հակոբյանի մայրիկը՝ Ռուզաննա Գիշյանը, ճամբարակաները հետ նկարեցին շապիկների վրա ճամբարականների անվանատառերը։ Սովորեցինք նոր տեխնիկա՝ անվանատառը արտատպել շապիկին, հետո էսքիզներ անել, գունավորել։ Ճամբարականները սիրով աշխատըցին, մեզ համար նկարչական թերապիա էր, վայելեցին ամեն մի դետալը։
Day: 13.06.2025
Օշական, Դիդի Կոնդի բարձունքին
Մենք սեբաստացի ենք, չենք հոգնում, անտրտունջ, հաստատուն քայլերով հաղթահարում ենք բարձունքներ, հասնում նպատակակետին, հրճվանքով սովորում և սովորեցնում, հետազոտում, բացահայտում՝ կրթությունը դարձնելով հրճվանք, հավես, հավեսի դպրոցում։ Այս անգամ ճամփորդ սեբաստացիները հաղթահարեցին Դիդի Կոնդի բլուրը, Օշականում Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու պուրակում գտան իրենց անվանատառերը։