Օրը՝ 10.06.2025
Ժամը՝ 9:20-16:30
Վայրը՝ Օշական, Դիդի կոնդի բլուր
Երթուղին`
Մալաթիա-Սեբաստիա-Աջափնյակ- Քասախ- Պռոշյան-Աշտարակ- Օշական
Քարտեզը՝

Նախագծի մասնակիցները՝1.2 դասարան «Պղպջակներ» ջոկատի ճամբարականներ
Ճամփորդության պատասխանատու՝ Մարգարիտա Հովնանյան, օգնական՝ Մարիամ Մնացականյան
Նպատակը՝ Բարձունքի հաղթահարում։ Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:
Խնդիրներ՝
- Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
- Բարձունք հաղթահարել
- Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու և նախապատրաստվելու կարողություններ
- Ձևավորել տեսածը պատմելու, ներկայացնելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու կարողություններ
- Ձևավորել միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողություններ