Posted in Ուսումնական ճամփորդություն 2024-2025

Ճամփորդություն դեպի Օշական, Դիդի Կոնդի բլուր

Օրը՝ 10.06.2025

Ժամը՝ 9:20-16:30
Վայրը՝ Օշական, Դիդի կոնդի բլուր
Երթուղին`
Մալաթիա-Սեբաստիա-Աջափնյակ- Քասախ- Պռոշյան-Աշտարակ- Օշական

Քարտեզը՝

111

Նախագծի մասնակիցները՝1.2 դասարան «Պղպջակներ» ջոկատի ճամբարականներ

Ճամփորդության պատասխանատու՝ Մարգարիտա Հովնանյան, օգնական՝ Մարիամ Մնացականյան

Նպատակը՝ Բարձունքի հաղթահարում։ Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Խնդիրներ՝

  • Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
  • Բարձունք հաղթահարել
  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու և նախապատրաստվելու  կարողություններ
  • Ձևավորել տեսածը պատմելու, ներկայացնելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու կարողություններ
  • Ձևավորել միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու,  խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողություններ

Խնդիրները՝

  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոնները
  • ուսումնասիրել միջավայրը
  • Ճամփորդական կանոնների սահմանում, պահպանում և կիրառում
  • էկոլոգիական աշխատանք իրականացնելը
  • բնության տեսարանների, շինությունների, մարդկանց լուսանկարելը
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
  • Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում
  • Ճանապարհային քարտեզի ուսումնասիրություն

Նախապատրաստական աշխատանք՝

Google map-ի օգնությամբ գծում, ուսումնաիրում ենք քարտեզը, համացանցից տեղեկություններ ստանում տեղանքի մասին։ Նախապատրաստում ենք ճամփորդական պայուսակը, մշակում ճամփորդական կանոնները, քննարկում ճամփորդության ընթացքը, պլանավորում անելիքները՝( պահպանել մեր մշակած կանոնները, մասնակցել տարածքի մաքրման աշխատանքներին, հաղթահարել բարձունքը: Հետևել, դիտարկել եղանակային փոփոխությունները, չափել ժամանակը, հեռավորությունը, կատարել համեմատություններ: Ամփոփ պատումները հրապարակել բլոգում, դասարանական բլոգում)։

Ճամփորդության ընթացք՝

1-ին կանգառ՝ Հայոց այբուբենի հուշակոթող

2-րդ կանգառ՝  Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակ։
Եկեղեցում երգում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը, շրջում ենք տառերի պուրակով, փորձում գտնել մեր անվան առաջին տառը:
3-րդ կանգառ՝ Եկեղեցուց քայլք դեպի Դիդի Կոնդի բլուր։ Բարձունքի հաղթահարում՝
քայլում ենք դեպի բարձունք՝ գագաթի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի,  դիտում ենք բարձունքից երևացող տեսարանը, անվանում և հաշվում  երևացող սարերը, կիրճը, գետը, գյուղը: Ընթացքում կարդում ենք՝ Բարձունքի հաղթահարման ընթերցանության փաթեթ

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ
  • արևապաշտպան գլխարկ, ակնոց
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, հեռախոս
  • ձեռնոցներ, աղբի տոպրակ, թաց ու չոր անձեռոցիկ
  • անհատական բուժարկղիկ
  • Բրդուճներ, մրգեր, ջուր

16:00`վերադարձ Երևան

Ամփոփում՝

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն