Posted in Մայիսյան հավաք

Հեղինակային կրթական ծրագրի հանրային ներկայացում: Հարթակում «Իմացումի հրճվանք» ծրագրի սովորողներն են

Մայիսյան 20-րդ հավաքի ընթացքում «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-3-րդ դասարանները հանդես են գալու հեղինակային կրթական ծրագրի հաշվետու ամփոփմամբ, որը գնահատման յուրօրինակ ձև է:

Մայիսյան հավաքի յուրաքանչյուր հինգշաբթի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմարյա սրահում կներկայանան 1-ին, 2-րդ, 3-րդ դասարանները՝ ներկայացնելով իրենց ուսումնական գործունեության արդյունքները:

  • Օրերը՝ մայիսի 20, 21, 22
  • Սկիզբը՝ 13:00

Կազմակերպումը

Հանրային ներկայացմանը նախապատրաստվելիս բոլոր դասարաններում սկսում են ամբողջացնել տարվա գործունեությունը: Ռադիո, թիվի նախագծեր իրականացնող դասարանները պատրաստում են տեղեկատվական նյութեր դասարանական ռադիոյի, թիվիի մասին հետևյալ բովանդակությամբ՝

  • Ե՞րբ է ստեղծվել դասարանական ռադիոն, թիվին: 
  • Ի՞նչ պատմություն կա դրա հետ կապված:
  • Ինչպե՞ս է որոշվել անունը:
  • Մինչ օրս քանի՞ թողարկում է ունեցել:
  • Ի՞նչ պարբերականությամբ է եթեր հեռարձակվել:
  • Ի՞նչ բովանդակություն ունի, ի՞նչ թեմաների շուրջ են հաղորդումները:

Նախապես պատրաստված այս ձայնագրությունները ընթացքում կմիանան էկրանին:

Նախապես հրապարակվում են մեդիայբբենարանների փաթեթները: Էկրանին պտտվում են էջեր:

Կազմակերպվում է սովորողների այբբենարանների և հորինուկների փաթեթների ներկայացում: Թղթային տարբերակով փաթեթները կցուցադրվեն ընթացքում:

Ծրագրի ներկայացման ընթացքում կարճ անդրադարձներ կլինեն դասվարների մասնագիտական զարգացման սեմինարների արդյունքներին:

Ձայնագրման խմբում աշխատող դասվարները կպատրաստեն թումանյանական, աղայանական կամ ռոդարիական ընթերցումներ ռադիոթատրոնի տեսքով:

Մայրենի խոսքի մշակույթի սեմինարների արդյունքները ներկայացվում են մեթոդական տեսանյութերի տեսքով, որոնք հրապարակվում են «Դպիր» հանդեսում:

Մաթեմատիկայի սեմինարների արդյունքները ստուգատեսի ձևաչափով կներկայացվեն ամառային ճամբարների ընթացքում:

Հյուրասիրությունը՝ սեբաստացի թխվածքաբլիթներ

Բովանդակությունը

1-ին դասարաններ

  • Օրը՝ մայիսի 20
  • Սկիզբը՝ 13:00

Ծրագրում

  • «Հակաբացիլ Կոմիտաս» երգեր
  • Պարեր
  • Միասնական ընթերցումներ
  • Ռադիո, թիվի նախագծերի ներկայացում
  • Մեդիաայբբենարանների ներկայացում
Անհայտ's avatar

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն