Posted in Մայիսյան հավաք, Նախագիծ

Հայ-իրանական օրեր. հարթակում ծնողն է

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.2 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ, հյուրեր

Ժամկետը՝ Մայիսի 16-ին, ժամը՝ 12:00

Վայրը՝ Հարավային դպրոցի ծիսական թոնրատուն

Նպատակը՝ Ծանոթալ իրանական մշակույթին, ծանոթալ խոհանոցին , պատրաստել պարսկական քուքու ուտեստ։

Հարթակում Արեն Նորավեանի հայրիկն է՝ Նորիկ Նորավեանը։

Խնդիրներ՝

իրականացնել արտադրական ուսուգում

ընտանեկան դպրոցին ներգրավվել ուսումնական գործընթացում

Նկարագրությունը՝ Արենի հայրիկը՝ Նորիկ Նորավեան, մայրիհը՝ Սիրանուշ Նորավեանը, կպատրաստեն պարսկական ուտեստ՝ քուքու։ Զատկատոնին պարսկահայերը պատրաստում են քուքու՝ կանաչիների տեսականի, ալյուր, ։ու, կարագ։ Կպատմեն նաև Պարսկաստանի մասին, պարսկահայերի մասին, մշակույթի մասին։

Posted in Ուսումնական ճամփորդություններ 2024-2025

Համբարձման ծեսը Սարդարապատում

Ճամփորդության վայրը՝ Սարդարապատ հուշահամալիր

Օրը` Մայիսի 22-ին, ժամը՝ 09:30-16:00

Մասնակիցներ` 1.2 դասարանի, 5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ Համբարձման ծեսով հայրենագիտական-ճանաչողական այց՝ դեպի Սարդարապատ: Համբարձման ծեսը իրականացնել գործընկեր դպրոցի՝ Այգեվանի միջնակարգ դպրոցի սովորողների հետ: Համբարձման ծեսը իրականացնել ավագ սեբաստացիների հետ, սովորել-սովորեցնել մաթեմատիկական խաղեր: Ուսումանկան շրջայց Զվարթնոց տաճարում, Սարդարապատի հուշահամալիրում:

Խնդիրներ՝

  • թիմային  աշխատանքի կազմակերպում
  • քայլարշավի կազմակերպում՝ տեսանկարահանելով, ուսումնասիրելով
  • կրտսեր և ավագ սեբաստացիների համագործակցության կազմակերպում
  • սովորածը կրտսեր ընկերոջը փոխանցելու կարողության ձևավորում
  • տարածքի ուսումնասիրում, տեսածի, լսածի մասին պատմելու, ներկայացնելու կարողության ձևավորում
  • նոր պատմամշակույթային տարածքների ծանոթացում

Շարունակել կարդալ “Համբարձման ծեսը Սարդարապատում”