Posted in Մայիսյան հավաք

Հարթակում ծնողն է.արտադրական ուսուցում

«Ընտանեկան դպրոցը՝ արտադրական ուսուցման կազմակերպիչ »նախագծի շրջանակում առաջին դասարանի սովորող Ռոբ Մկրտչյանի մայրիկը՝ Էմմա Բաբախանյանը, սովորողներին սովորեցրցեց պատրաատել օղաբլիթներ։

Posted in Մայիսյան հավաք

Հեղինակային կրթական ծրագրի հանրային ներկայացում: Հարթակում «Իմացումի հրճվանք» ծրագրի սովորողներն են

Մայիսյան 20-րդ հավաքի ընթացքում «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-3-րդ դասարանները հանդես են գալու հեղինակային կրթական ծրագրի հաշվետու ամփոփմամբ, որը գնահատման յուրօրինակ ձև է:

Մայիսյան հավաքի յուրաքանչյուր հինգշաբթի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմարյա սրահում կներկայանան 1-ին, 2-րդ, 3-րդ դասարանները՝ ներկայացնելով իրենց ուսումնական գործունեության արդյունքները:

  • Օրերը՝ մայիսի 20, 21, 22
  • Սկիզբը՝ 13:00

Կազմակերպումը

Հանրային ներկայացմանը նախապատրաստվելիս բոլոր դասարաններում սկսում են ամբողջացնել տարվա գործունեությունը: Ռադիո, թիվի նախագծեր իրականացնող դասարանները պատրաստում են տեղեկատվական նյութեր դասարանական ռադիոյի, թիվիի մասին հետևյալ բովանդակությամբ՝

  • Ե՞րբ է ստեղծվել դասարանական ռադիոն, թիվին: 
  • Ի՞նչ պատմություն կա դրա հետ կապված:
  • Ինչպե՞ս է որոշվել անունը:
  • Մինչ օրս քանի՞ թողարկում է ունեցել:
  • Ի՞նչ պարբերականությամբ է եթեր հեռարձակվել:
  • Ի՞նչ բովանդակություն ունի, ի՞նչ թեմաների շուրջ են հաղորդումները:

Նախապես պատրաստված այս ձայնագրությունները ընթացքում կմիանան էկրանին:

Շարունակել կարդալ “Հեղինակային կրթական ծրագրի հանրային ներկայացում: Հարթակում «Իմացումի հրճվանք» ծրագրի սովորողներն են”