Արեգ Գասպարյան
Ես ապրում եմ Գլենդել քաղաքում։ Քանի որ այստեղ աշուն չկա , ինչպես Հայաստանում, մենք որոշեցիք տանը աշուն ստեղծել` դդումներ դնել ,արեստական և թարմ ծաղիկներով զարդարել տունն ու բակը:

Ես շատ եմ սիրում Հայաստանի աշունը։ Աշնանը այնտեղ ամեն բակում տերևաթափ է։ Դեղին, կարմիր տերևները խշխշում են մեր ոտքերի տակ։ եղանակը ցրտում է, անձրևները մաքրում են փողոցներն ու բակերը փոշուց։