Շուտով Ամանոր է: Ամանորը քաղցր է, երբ պատրաստել ենք մեր ձեռքերով համեղ տարեգաթա, Ամանորը հեքիաթային է, հուզումնալի, երբ անհամբեր սպասում ենք, թե ո՞ւմն է ընկնելու տարեգաթայի մանրադրամը, ում է բաժին ընկնելու հաջողությունը: Իրականում մեր Ամանորը լի է սիրով, հաջողությամբ ու ջերմությամբ, քանի որ մեր սերը, համերաշխությունը, ջերմությունը փոխանցվել է տարեգաթային՝ և յուրաքանչյուրին տարեգաթայի համեղ պատառի հետ բաժին ընկել: Մեծ սիրով, թխեցինք մեր տարեգաթան, ինչպես հմուտ խոհարարներ՝ հիշելով մեր տատիկների համեղ տարեգաթաները՝
Day: 16.12.2019
Ձմեռային ուսումնական ճամբար
Նախագիծը ժամկետը՝ Հունվարի 8-ից, 31-ը
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.2 դասարանի սովորողներ
Նպատակ՝ մասնակցություն մարմնամարզական, բնագիտատեխիկական, Դիջիթեք ստուգատեսներին:
Աշխատանքի ընթացքը՝ մասնակցել մարմնամարզության ստուգատեսին, կազմակերպել ամենօրյա մարմնամարզության պարապմունքներին՝ Շարունակել կարդալ “Ձմեռային ուսումնական ճամբար”
Խաղողի գինու արարման ծեսը՝ որպես ուսումնական գործընթացի մի մաս
«Միթար Սեբաստացի» կրթահամալիրը առանձնանում է Հեղինակային մանկավարժական կրթական ծրագրով` յուրաքանչյուր դասավանդող, մանկավարժական աշխատող հեղինակն է և կրողն է այն կրթության, ուսուցման մեթոդի, ուսումնական նախագծի, որով դասավանդում է, ստեղծում է: Հեղինակային կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս, ոչ միայն արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը, այլև համապատասխանեցնել տվյալ դասարանին, սովորողների առանձնահատկություններին, կարողություններին: Շարունակել կարդալ “Խաղողի գինու արարման ծեսը՝ որպես ուսումնական գործընթացի մի մաս”