Posted in Բնագիտական փորձեր

Կավիճը

Կավիճը

Փորձի համար անհրաժեշտ են` փոքրիկ բաժակներ, մեկ բաժակ կիտրոնի հյութ, մեկ բաժակ քացախ,  մեկ բաժակ ջուր,  3 հատ սպիտակ կավիճ:

1 Կես բաժակ կիտրոնի  հյութը լցրու առաջին բաժակի մեջ. Կես բաժակ քացախը լցրու երկրորդ բաժակի մեջ, կես բաժակ ջուրը լցրու երրորդ բաժակի մեջ:

2.Յուրաքանչյուր բաժակում մեկական կավիճ դիր:Համոզվիր, որ կավիճների մեծ մասը  գտնվում է  հեղուկում:

3. Բաժակները մի քանի օր դիր   ապահով տեղում    և ընթացքում հետևիր:

4. Կտեսնես ,որ կավիճը լուծվեց կիտրոնի հյութի և քացախի մեջ, քանի որ քացախը և կիտրոնի հյութը թթու են, ավելի ուժեղ են  և արագ  կարողանում են քայքայել: