Posted in Նախագիծ

Թթուդրիկ

Մասնակիցներ՝ 1.2 դասարանի սովորողներ, ծնողներ

Ժամկետը՝ նոյեմբերի  11-ին

Վայրը՝ Հարավային դպրոց

Նպատակը և խնդիրները՝

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում

Ընթացքը՝ Կրթահամալիրի տոնին ընդառաջ իրականացվում է Թթուդրիկի ծեսը, որը մեծ աշխուժություն է պարգևում սովորողներին: Կրթահամալիրյան շքեղ տոնախմբությանը մատուցվում է հարիսա, իսկ թթուն այդ տոնական սեղանի անբաժանելի մասն է կազմում: Հենց այդ տոնական թթուն էլ  դնում են սովորողները: Այդ աշխատանքը նույնպես փուլերով է կատարվում: Նախ սովորողները տանը իրենց ընտանիքի անդմների հետ թթուդրիկի ծեսը իրականցնում են տանը, պատմում, ներկայացնում թթու դնելու բաղադրատոմսը, ընթացքը:

Թթուդրկի ծեսին ընդառաջ դասարանում paint  համակրգչային ծրագրով նկարում ենք թթվի բաղադրիչները և հորինում պատմություններ: Նկարում ենք բանջարեղեններ և մրգեր, փորձում ենք պարզե՝ որ մրգերն են հնարավոր թու դնել, թթուդրիկի ծեսին փորձում ենք:

Բնագիտություն

Գտնում և դիտում ենք ֆիլմեր բանջարեղենի մասին. Օրինակ՝ որտե՞ղ է աճում գազարը, հողի տակ, թե՞ վրա, ինչպե՞ս են ցանում, խնամում, ջրում և այն…

Թթուն դնելու ընթացքում կատարում ենք փորձեր.

Աղաջրով և ձվով, աղաջրով և ներկանյութով:

Տեխնոլոգիա

Ծեփամածիկով, կավով  ստեղծում ենք տարբեր բանջարեղենային կերպարներ: Գունավոր թղթերով ապլիկացիաներ են անում:

Այս աշխատանքների շնորհիվ սովորողի մոտ զարգանում է ազատ խոսքը, երևակայությունը, ինքնաարտահայտվելու կարողությունները, մոտորիկան:

 Նախքան թթու դնելը իրականացնում ենք բագիտական փորձեր աղաջրով՝

Աղաջրով և ձվով, աղաջրով և ներկանյութով:

Առաջին փորձի համար վերցնում ենք դույլ և ջուր ենք լցնում դույլի մեջ: Հետո մի ձու ենք վերցնում և մտցնում ենք ջրի մեջ, ձուն միանգամից իջնում է ներքև, հետո հանում ենք ձուն և ջրին աղ ենք ավելացնում/ մոտավորապես 0,5 կգ աղ, 10լ ջրին/ և նորից նույն ձուն իջեցնում ջրի մեջ, ձուն սկսում է լողալ ջրի երեսին, չի սուզվում:

Այդ փորձից հետո պատրաստի աղաջուրը լցնում ենք թթվի պարագաների վրա:

Երկրորդ փորձի համար վերցնում ենք ապակյա բաժակ, երկու գդալ աղ, մի քիչ սննդային ներկանյութ: Ներկանյութը բացում ենք մի փոքր ջրով, աղը լցնում ենք ջրով լի բաժակի մեջ և գդալի ծայրով ներկանյութով ջրից մի քանի կաթիլ կաթեցնում ենք բաժակի մեջ: Կաթեցնելուց հետո տեսնում ենք, որ ներկանյութով կաթիլները չեն լուծվում աղաջրում:

Posted in Սեբաստացու օրեր

Լավաշթխիկի ծես

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ, ծնողներ

Ժամկետը՝ նոյեմբերի 4-ին, ժամը՝ 11։30

Վայրը՝ Ուսումնական ագարակ

Նպատակը՝ անհատական և խմբային՝ լեզվական, մաթեմատիկական, բնագիտական, երաժշտական, տեխնոլոգիական գործունեությունների միջոցով նախապատրաստել և իրականացնել «Լավաշթխիկ» ծեսը:

Խնդիրները, գործունեությունը

  • Կարդալ տեղեկատվական նյութեր  հացի տարբեր տեսակների մասին, դիտել տեսանյութեր ցորենից հաց ստանալու, լավաշ թխելու գործընթացի մասին
  • Կարդալ ավանդություններ հացի մասին:
  • Հարցազրույցներ վարել հաց թխող մարդկանցից:
  • Հորինել պատմություններ հացի մասին
  • Ուսուսմնասիրել, թե ինչ է անում մայրիկը ճաշից ավելացած հացը: Դպրոցի մառանում ստեղծել  հացը հավաքելու, չորացնելու անկյուն:
  • Տնկել ցորեն, հետևել աճին,  կատարել դիտարկումներ
  • Տեսանյութեր
Շարունակել կարդալ “Լավաշթխիկի ծես”
Posted in 2024-2025ուստարի

Կոլաժային նկարների ստեղծում

Սովորողները մասնակցեցին Կոլաժային նկարների ստեղծմանը՝ տեխոնոլոգ Աննա Թորոսյանի նախագծի իրականացմանը։ Սովորեցին աշխատել նկարների , գույների հետ, ստանալ գունեղ պատկերներ գունավոր թղթերից, գույներից։

Posted in Ուսումնական նախագծեր 2024-2025

Սեբաստացու օրեր

Մասնակիցներ-՝1-2  դասարանի սովորողներ, ծնողներ

Վայրը՝ Հարավային դպրոց, ընտանիք

Ժամկետ՝ — նոյեմբերի

Նպատակը և խնդիրները.

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Տառաճանաչություն
  • Հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում

Հարթակում ծնողն է՝

Լուսանկարչության հմտությունների փոխանցում

Առաջին բուժօգնության մասին

Ձիավարություն Ագարակում

Ընթացքը՝ Սեբաստացու օրերին՝  ՝Կրթահամալիրի տոնին նախապատրաստվում ենք՝ իրկանացնելով Խաղողի գինու արարման ծեսը՝ մասնակցելով նաև խաղողաքաղի Արմավիրի մարզի Արագած գյուղում: Սովորողները ներկայանում են իրենց մասին պատմող պատմություններով, խաղողի գինու արարման ծեսի մասին: Պատմությունները նկարահանվում են և ներկայացվում Սեբաստացու օրերին: 

Շարունակել կարդալ “Սեբաստացու օրեր”
Posted in Ուսումնական նախագծեր 2024-2025

Ծնողը ուսումնական պարապմունքի կազմակերպիչ․Լուսանկարելու հմտության փոխանցում

Մասնակիցներ՝ Սեբաստացի տարատարիք սովորողներ, հյուրեր, ծնողներ

Ժամկետը՝ նոյեմբերի 4-ին, ժամը՝ 12:00

Վայրը՝ Հարավային դպրոց պարտեզի հակաբացիլ միջավայրում

Ուսումնական պարպմունքի կազմակերպիչ՝ Հարավային դպրոցի 1․2 դասարանի սովորող Պետրոս Հակոբյանի  մայրիկը՝ լրագրող Ռուզաննա Գիշյանը։

Նպատակը՝ սովորեցնել   ճիշտ լուսանկարել, ձայնագրել։ Ծանոթանալ լուսանկարչական սարքին՝ ֆոտոխցիկին։

Խնդիրները Շարունակել կարդալ “Ծնողը ուսումնական պարապմունքի կազմակերպիչ․Լուսանկարելու հմտության փոխանցում”

Posted in Մանկավարժական աշխատողների ճամբար, Աշխատաժամանակ

Մանկավարժական աշխատողների ճամբար. 21.10-25.10.2024

Երկուշաբթի 21.10.2024

  • 09:00-09:15` ընդհանուր պարապմունք
  • 9:15-10:00` միջավայրի խնամք
  • 10:00-11:00` մանկավարժական խորհրդով քննարկում Հարավային դպրոցում
  • 11:00-12:00` աշխատանք բլոգում
  • 12։00-12։30՝ ընդմիջում Հարավային դպրոցում
  • 12:30-13:00` քայլք դեպի Մայր դպրոց
  • 13։00-14։00՝ հանդիպում-քննարկում մասնախմբով

Երեքշաբթի՝ 22.10.2024

  • 09:00-09:15` ընդհանուր պարապմունք
  • 9:15-12:00` միջավայրի խնամք, դասարան-լաբորիատորիայի մաքրում
  • 12։00-12։30՝ ընդմիջում Հարավային դպրոցում
  • 12:30-13:00` քայլք դեպի Մայր դպրոց
  • 13։00-14։00՝ հանդիպում-քննարկում մասնախմբով

Չորեքշաբթի՝23.10.2024

Շարունակել կարդալ “Մանկավարժական աշխատողների ճամբար. 21.10-25.10.2024”