Posted in 2025-2026ուստարի, Մանկավարժական աշխատողների ճամբար

Աշնանային մանկավարժական ճամբար

Հոկտեմբերի 20-24

Երկուշաբթի՝ 20.10.2025

09:00՝ Ընդհանուր պարպմունք

9։20-11։30՝աշխատանք Հարավային դպրոց-պարտեզում․կաբինետի մաքրություն

11:30՝ Ընդմիջում

12:00-13:00՝ աշխատանք մասնախմբով՝ վարժարան , ընթերցասրահ

14:00-ից անհատական աշխատանք

Երեքշաբթի՝21.10.2025

09:00՝ Ընդհանուր պարպմունք

9։20-11։30՝Աշխատանք ուսումնական աշուն նախագծի շրջանակում

11:30՝ Ընդմիջում

Շարունակել կարդալ “Աշնանային մանկավարժական ճամբար”
Posted in Ուսումնական նախագծեր 2025-2026

«Ուսումնական աշուն» նախագիծ

Ընատանեկան նախագիծ՝ «Ուսումնական աշուն»

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետը՝ Հոկտեմբերի 20-24

Նպատակը՝ Աշնանյին արձակուրդները անցկացնելու  հետաքրքիր և ուսուցողական:

Խնդիրներ`

  • մեդիահմտությունների զարգացում,
  • բանավոր խոսքի զարգացում,
  • շրջակա միջավայրի ճանաչում,
  • ընտանիքի անդամների մասնակցություն նախագծի իրականացմանը:

Ընթացքը՝

Ընտրի՛ր թեմաներից մեկը և իրականացրո՛ւ ընտանիքի անդամների հետ իասին

«Թթուդրիկի ծես»՝ ընտանիքի անդամների հետ միասին իրականացրու Թթուդրիկի ծեսը: Հորինի՛ր փոքրիկ պատմություն Թթուդրիկի բաղադրիչների մասին, մուտքագրի՛ր, նկարի՛ր Paint  ծրագրով, ուղարկ՛ր: Հորինի՛ր նաև հանելուկներ:

Շարունակել կարդալ “«Ուսումնական աշուն» նախագիծ”
Posted in Դասարանական ռադիո

«Ուրախ սեբաստացիներ»տեղեկատվական ռադիո#35

Ուրախ սեբաստացիներ տեղեկատավական ռադիոյի եթերում ռադիոհաղորդավարները հյուրընկալել էին իրավաբան Էմմա Բաբախանյանին՝ Ռոբ Մկրտչյանի մայրիկին, ունեցանք հետաքրքիր, տեղեկատվական, իրավաբանական հարցազրույց: Լսե՛ք մարդու իրավունքների մասին: Ռադիոհաղորդավարներ՝ Ռոբ Մկրտչյան, Վանեսսա Քեշիշյան և ընկերներ:

Posted in 2025-2026ուստարի

Կանաչ անկյուն՝ կանաչ դպրոցում

Աշնանային ամենամայա ստեղծագործական 20-րդ հոբելյանական հավաքին սեբաստացի ընտանիքները, համայնքը ներկայանում է «Կանաչ անկյուն՝ կանաչ դպրոցում» նախագծով։ Ավելացնում ենք մեր դպրոցի կանաչ անկյունները՝ ունենալու ավելի շատ կանաչ անկյուններ՝ ուսումնական բացօթյա հակաբացիլ միջավայրներ։ Արեն Նորավեանի հայրիկը՝ սովորողների հետ իրականացրեց ծաղկատունկ, դպրոցի բակը համալրեցինք նոր մագլցող ծաղիկներ՝ վարդեր, բաղեղ, աշնանային գունավոր ծաղիկներ։

Posted in Ուսումնական ճամփորդություններ 2025-2026

«Արևից այն կողմ» ճամփորդություն․այց Պլանետարիում

Մասնակիցներ՝ 2․2 դասարանի սովորողներ

Վայրը՝Պլանետարիում՝ Անգլիական այգի, Խորենացի 22/2

Ժամկետը՝ Հոկտեմբերի 15-ին, ժամը՝ 11։00-14։00

Նպատակը՝ Տիեզերք ուսումնականական նախագծի շրջանակում այց Պլանետարիում, մոլորակների ուսումնսիրում, մուլտֆիլմի դիտում։ Անգլիական այգում աշնանային պլեներ։

Խնդիրները՝

Շարունակել կարդալ “«Արևից այն կողմ» ճամփորդություն․այց Պլանետարիում”