Posted in 2025-2026ուստարի 2-րդ դասարան, Նախագիծ

Թումանյանական հորինուկներ

Սովորողների հետ Թումանյան օրեր նախագծի շրջնակում ընթերցում ենք թումանյանական հեքիաթներ, բանաստեղծությւններ, ծանոթանում ենք Հովհ․ Թումանյանի կենսագրոթյանը, հետաքրքիր փաստեր առանձնացնում Թումանյանի կյանքից։ Սովորողները հորինել են թումանյանական հեքիաթներ Թումանյանի հեքիաթների հիման վրա և նկարել Paint նկարչական ծրագրով՝

Գագիկ Մկրտչյան-«Խելացի գայլը»

Լինում է մի գայլ ։ Այդ գայլը շատ խելացի է ր ու շատ սոված։ Ինչ ուտում էր , չէր կշտանում։Մի օր էլ, էլ չի դիամոնում սովին, մտածում է , գնա մի իմաստունի մոտ, իմանա՝ ինչ ուտի որ կշտանա։ Գնում է ու նկատում է մի նապաստակ ։ Նապաստակը գայլին հարցնում է․

-Գայլ եղբայր, ուր ես գնում։

— Գնում եմ իմաստունի մոտ, որ ինձ օգնի, կշտանամ։

-Ինձ համար էլ կհարցնես ,-խնդրում է նապաստակը։

—Լավ , -ասում է գայլը ու շարունակում ճանապարհը։

Գայլը հանդիպում է սոված արջին։ Արջին էլ հարցնում, թե ուր է գնում ։

— Գնում եմ իմաստունի մոտ, որ ինձ օգնի, կշտանամ։

-Ինձ համար էլ կհարցնես ,-խնդրում է արջը։

Գայլը գնում է իմաստունի մոտ ու պատմում իր, նապաստակի, արջի մասին։ Իմաստունը գայլին ասում է, որ ինքը պետք է ուտի սոված նապաստակին, որ կշտանա։ Նապաստակն պետք է գազար ուտի, արջն էլ պետք է մեղր ուտի։

Գայլը գալիս է ու գտնում սոված նապաստակին։ Ասում է․

—Նապաստակ, իմաստունն ասաց, որ քո ուտելիքը իմ փորի մեջ է, արի , գտիր, կեր ու կկշտանաս։

Նապաստակը հենց մոտ է գալիս , գայլը ուտում է նապաստակին ու կշտանում։ Արջին էլ չի ասում մեղրի տեղը, ինքն է գտոնում ու ուտում։

Պետրոս Հակոբյան-«Խելացի նապաստակը»

Նապաստակը շատ է ուտում, բայց չի կշտանում։ Մի անգամ մտածում է գնալ կեդանիների թագավորի մոտ ու ճանապար է ընկնում։ Գնում է, գնում, մի սոված գայլ է տեսնում։ Գայլն ասում է․

– Ո՞ւր ես գնում

Նապաստակն ասում է, որ գնում է իր ուտելիքը գտնի եւ գայլը նրան խնդրում է, որ իր ուտելիքն էլ գտնի։

Նապաստակը ասում է լավ ու շարունակում է ճանապարը։ Ճաապարին մի արջ է տեսնում։ Արջն էլ է հարցնում, թե ուր է գնում նապաստակը եւ նույն պատասխանն է ստանում։ Արջը խնդրում է, որ իր ուտելիքն էլ գտնի։ Նապաստակն ասում է լավ և գնում հազիվ հասնում է կեդանիների թագավորի մոտ։ Նապաստակը ասում է․

— Թագավոր ջան այնքան շատ եմ ուտում, բայց չեմ կշտանում, ինչ կարող եմ ուտել, որ կշտանամ։

Նապաստակը նաեւ ասում է, որ ճանապարհին սոված գայլ ու արջ է հանդիպել։

Թագավորն ասում է, որ գայլին նապաստակ է պետք, իսկ արջին մեղր կամ նապաստակ։

Նապաստակը պատասխանում է, որ մեղր չկար ու որոշում, որ ինքը կմտածի թե ինչ անել։

Ճանապարհին նա տեսնում է գայլին, ով հարցնում է, թե ինչ ասաց թագավորը։ Նապաստակը պատասխանում է․

— Պետք է արջի հետ կռվես ու քո ուտելիքը կստանաս։

Այսպես նա խաբում է բոլորին ու փախչում։

Արսեն Ստեփանյան- «Կախարդական ծառը»

Լինում է ,չի լինում մի կախարդական անտառ է լինում , մի կախարդական սար, սարում մի կախարդական կախարդական ծառ է լինում: Այդ կախարդական ծառի մեջ կա մի կախարդական բուն , բնում կարդական մրգեր: Ով ուտում էր այդ մրգերը և երազանք պահում, այն կատարվում էր: Անտառի կենդանիները ուտում էին ու իրենց երազանքները կատարվում էր:

Դավիթ Փիլիպոսյան«Շունն ու կատուն»

Կատուն ասաց շանը․

-Արի գնանք ճամփորդենք, մեզ համար նոր տուն գտնենք, տերեր գտնենք։  

Շունը համաձայնվում է, ընկերանում են ու ճանապարհ ընկնում։ Ճանապարհին կատուն բարկացնում է շանը։  Անտառում գտնում են մի կտորհաց  ու սկսկում են վիճել, թե ո՞վ պետք է ուտի։ Շունը ասում է, որ կիսեն իրար մեջ, իսկ կատուն ասում է, որ ինքն է գտել, միայն իրենն է։ Սկսում են վիճել, շունը հարձակվում է կատվի վրա, կատուն ճանկում է շանը ու փախչում։ Այդպես էլ չեն կարողանում ընկերներ մնալ և նոր տուն գտնել։

Գևորգ Բադալյան-«Խելոք մարդը»

Լինում է մի խելոք մարդ։ Նա գնում է ձկնորսության  և հադիպում է մի չարաճճի երեխայի։Այդ երեխան քարեր  է վերցնում և գցում է լճի մեջ, և խանգարում նրան, որ ձուկ բռնի։ Այդ ժամանակ ձկները փախչում են և չի կարողանում բռնել,բարկանում է երեխայի վրա, և ուղարկում է տուն։ Ճանապարհին երեխան հանդիպում է արջին և վախեցած գոռում է, ձկնորսը լսում է նրա ձայնը, գալիս է ,տեսնում արջին, իր բռնած ձկները տալիս է արջին,որ նա հեռանա ։Արջը հեռանում է, նրանք էլ գնում են տուն։ Այդ օրվանից հետո երեխան դառնում է ձկնորսի օգնականը, նրանից սովորում է լինել բարի։

Շարունակել կարդալ “Թումանյանական հորինուկներ”