Դասընթացի նպատակն է.
Իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը, հնարավորություն տալու սովորողներին բացահայտելու իրենց, զարգացնել սովորողների ստեղծագործական ընդունակությունները, տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, որոնք նրանք ստացել են ուսումնական պարապմունքների ժամանակ, սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ տրամաբանական դատողություններ կատարել, ինքնուրույն մտածել, առանձնացնել խնդիրների էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել, սովորել հարցեր տալ:
Դասընթացի խնդիրներն են.
սովորողների մոտ զարգացնել կայուն հետաքրքրություն դեպի մաթեմատիկան
զարգացնել սովորողների մաթեմատիկական ընդունակությունները և հետազոտական կարողությունները
դաստիարակել սովորողների մոտ խմբային աշխատանքի զգացողություն և համատեղել
անհատական աշխատանքը խմբի հետ
զարգացնել սովորողների ուշադրությունը, դիտողականությունը, հիշողությունը,
աշխատասիրությունը, հանդուրժողականությունը, նպատակասլացությունը,
համբերությունը
սովորողների մոտ զարգացնել կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու
կարողություն
ուսումնասիրությունների ընթացքում համակարգչային ծրագրեր օգտագործելու
կարողություն
Դասընթացի կազմակերպումը՝
Շարունակել կարդալ “Բանավոր մաթեմատիկայի ծրագիր, առաջադրանքներ”