Խնդիրներ լուցկու հատիկներով՝ Տեղաշարժելով 1 լուցկու հատիկ, ստացիր ճիշտ հավասարություն։
Մաթեմատիկական խաղեր՝
Տրամաբանական խնդիրների լուծում, քննարկում.
1.Արևմտյան դպրոցի տասներորդ ջոկատի ճամբարականները, զույգեր կազմած, գնում են Արևելյան դպրոց: Երկրորդ զույգի սովորողներից մեկը շրջվեց և հետևում հաշվեց ևս յոթ զույգ սովորողների: Քանի՞ սովորող էր գնում Արևելյան դպրոց։
Մեկ աթոռն ունի 4 ոտք, քանի՞ ոտքեր ունեն 5 աթոռը միասին:
3.Մեկ կատուն ունի 2 ականջ, քանի՞ ականջներ ունեն 11 կատուները միասին:
4.Գուրգենը, Դավիթը և Սուրենը, շախմատ էին խաղում։ Նրանցից յուրաքանչյուրը
2պարտիա խաղաց: Ընդամենը քանի՞ պարտիա խաղացին տղաները:
5․Հայրն ունի 2 աղջիկ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի 2 եղբայր։ Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։
6․Ասա այն երկնիշ թվերը, որոնց գրության մեջ կա 7 թվանշանը։
7․Սեղանին եղած կոնֆետների կեսը վերցրեց Գայանեն, մնացածի կեսը՝ Լևոնը, որից հետո մնացածի կեսը՝ Լիան։ Սեղանին մնաց 3 կոնֆետ։ Սկզբում քանի՞ կոնֆետ կար սեղանին։
Լուծի՛ր մաթեմատիկական խաչբառը՝



Խաղում ենք մաթեմատիկական խաղեր՝