Posted in Սովորողների ճամբար, Բնագիտական ստուգատես

Բնագիտական փորձեր, սերմնացան․ «Սովորող-սովորեցնող» նախագիծ

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջաանակում կիրականցնենք «Սովորող-սովորեցնող» նախագծով բնագիտական փորձեր, սերմնացան։

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 3․1 դասարանի «Երիցուկներ» և 1․2 դասարանի «Ձնեմարդուկներ» ջոկատների ճամբարականներ:

Պատասխանատուներ՝  Գոհար Սմբատյան և Մարգարիտ Հովնանյան

Վայրը՝ դպրոցը և տունը:

Օրեր՝ 16, 23, հինգշաբթի օրերին

Ժամը՝ 9:20

Նպատակ՝ սովորել ինչպես պետք է ճիշտ ցանել սերմերը, ծլելուց հետո ինչպես և ինչու տեղափոխել փոքրիկ բաժակների մեջ, որից հետո այն պետք է տեղափոխել հողի մեջ…

Կհամագործակցենք երկու փուլով։

Ընթացքը՝
1-ին փուլ՝ «Դդմածես» նախագծի շրջանակում ավագ ճամբարականները կրտսեր ճամբարականներին կսովորեցնեն ցանել դդմի կորիզներ:
Ծանոթանալու ենք սերմին, նրա կառուցվածքին, ցանելու տեխնիկային, ջրելու հաճախականությանը և կուսումնասիրենք մանրադիտակով։

Արդյունքը՝ ստանալ գիտելիք, որը կօգնի առողջ սածիլներ, բույսեր ստանալ։

2-րդ փուլ՝ կիրականացնենք մի քանի բնագիտական փորձ, կուսումնասիրենք, կհասկանանք, թե ինչ տեղի ունեցավ։

Անհրաժեշտ է՝
1․մանդարին, բենգալյան կրակ
2․ մանդարին, տարա, ջուր
3․ մոմ, տարա, լուցկի, ափսե
4․ չամիչ, ջերմուկ։

«Երիցուկներ» ջոկատի ճամբարականները պատումները կտեղադրեն իրենց բլոգներում։

Ամփոփում՝

Դդմացան

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն