Posted in Սովորողների ճամբար, Դիջիթեք

Դիջիթեքյան մեդիապարապմունք

«Երիցուկներ» ջոկատի ճամբարականները «Ձնեմարդուկներ»  ջոկատի ճամբարականներին սովորեցրին Paint նկարչական ծրագրի նոր գործիքաշարից օգտվել, պահապանել նկարը։

«Երիցուկներ» ջոկատի պատրաստած տեսաուղեցույցը՝

Posted in Սովորողների ճամբար, Ստուգատես

Ազգային խոհանոցը ծիսական թոնրատանը

«Ձնեմարդուկներ»  ջոկատի ճամբարականները ծիսական թոնրատանը տաքուկ վառարանի վրա Ռոբ Մկրտչյանի մայրիկի՝ Էմմա Բաբախանյանի հետ պատրաստեցին ազգային ուտեստ՝ քյալագյոշ կամ վանախաշ։Պատրաստեցինք ու վայելեցինք համեղ վանախաշը, թոնրատան տաքուկ վառարանի շուրջ, տաքացանք ու զրուցեցինք։

Բացահայտում ենք պարսկական խոհանոցը՝

Ռոբ Մկրտչյանի մայրիկը մեզ համար պատրաստեց նաև պարսկական աղցան ՝ շիրազ, պատմեց աղցանի մասին, անվան ծագման մասին։

Posted in Սովորողների ճամբար, Ստուգատեսեր

Բացահյատում ենք պարսկական խոհանոցը

Ազգագրական փառատոնին «Ձնեմարդուկներ»  ջոկատի ճամբարականները անդրադառնում են ոչ միայն հայ ազգային խոհանոցին, ընտանեկան դպրոցի անդամների հետ պատրաստում ազգային ուտեստներ, այլև անդրադառնում ենք այլ ազգերի խոհանոցին, փորձում ծանոթանալ իրենց մշակույթին, պատրաստել որևէ ուտեստ։ Այս անգամ Ռոբ Մկրտչյանի մայրիկը՝ Էմմա Բաբախանյանը պատրաստեց պարսկական աղցան՝ շիրազ։