Posted in 2024-2025ուստարի, Սովորողների ճամբար, Ստուգատես

Ազգային մշակույթը և խոհանոցի համը փոխանցում են ընտանեկան դպրոցի անդամները

Մասնակիցներ՝ «Ձնեմարդուկներ» ջոկատի ճամբարականներ, ընատանիքի անդամներ

Ժամկետը՝ հունվարի 8-ին, ժամը՝11:00 ազգային խոհանոցում պատրաստում ենք տատիկի հետ թանապուր։

Հունվարի ՝10-ին, ժամը՝ 11։00, ծնող Էմմա Բաբախանյանի հետ պատրաստում ենք քյալագյոշ։

Հունվարի ՝ 15-ին , ծնող Ռուզաննա Գիշյանի հետ պատրաստում ենք գաթա՝ չրերով։

Հունվարի 20-ին ծնող Թամարա Մելքումյանի հետ ազգային խոհանոցում պատրաստում ենք մշմոշ-ծրան ազգային ուտեստ և խաղում ենք հավալա

Ժողովրդական բժշկություն, ավանդական և ժամանակակից բժշկության տարբերությունները

Վայրը՝ Հարավային դպրոցի ազգայինԾիսական թոնրատուն, խոհանոց, բակ

Հարթակում Ռոբ Մկրտչյանի մայրիկն է՝ Էմմա Բաբախանյանը, Ռուբեն Շահբազյանի տատիկը՝ Սուսան Ավետիսյանը, Գագիկ Մկրտչյանի մայրիկը՝ Թամարա Մելքումյան, Պետրոս Հակոբյանի մայրիկը՝ Ռուզաննա Գիշյանը, Գոհար Հակոբյանի մայրիկը՝ Էմմա Դարբինյանը։

Նպատակը՝ Ազգագարական փառատոնի շրջանակում պատրաստել ազգային ուտեստներ, ճամբարականներին ծանոթացնել, սովորեցնել պատրաստման ընթացքը։ Իրականացնել արտադրական ուսուցում՝ ներգրավվելով ընտանեկան դպրոցին։

Խնդիրներ՝

  • Ծնողին ներգրավել ուսումնական գործընթացում
  • ազգային մշակույթի փոխանցում, ուսուցում
  • սովորոեցնել ձեռքի տակ եղած մթերքներից արտադրել նոր մթերք
  • խոհանոցային գործիքներով աշխատելու հմտության  ձևավորում
  • խմբային աշխատելու կարողության ձևավորում

Ընթացքը՝Ծնողները, տատիկը ճամբարականներին կպատմեն ուտեստների մասին․ երբ, որտեղ ՝ ո՞ր տարածաշրջանում են պատրաստել անվան մասին, բաղադրիչների մասին։Կպատմեն այդ շրջանի սովորույթների մասին։Ճամբարականները կօգնեն միասին պատրաստել, կմասնակցեն ընթացքին: Կսովորեցնեն խաղալ ազգային խաղեր կամ իրենց մանկության խաղերը կսովորեցնեն ճամբարականներին։Կանդրադառնանք նաև ժողովրդական բշկության․ինչ մեթոդներով են բուժել։

Ամփոփում՝

Ազգային ուտեստ՝ թանապուր(մածուն, թթվասեր, ձավար կամ ցորեն, ձու, ալյուր, դաղձ)պատրաստում է Ռուբեն Շահբազյանի տատիկը՝ Սուսաննա Ավետիսյանը՝

Ազգային ուտեստ՝ վանախաշ կամ քյալագյոշ(լավաշ, ոսպ, սոխ, ձիթայուղ, դաղձ, մածուն, ջուր)պատրաստում է Ռոբ Մկրտչյանի մայրիկը՝ Էմմա Բաբախանյանը՝

Պարսկական խոհանոց՝ շիրազ աղցան, պատրաստում է Ռոբ Մկրտչյանի մայրիկը՝ Էմմա Բաբախանյանը՝

Վրացական խոհանոց՝ խաչապուրի, լոբիանի, վրացական թխվածքաբլիթ՝ պատրաստում է Պետրոս Հակոբյանի մայրիկը՝ Ռուզաննա Գիշյանը՝

Գագիկ Մկրտչայի մայրիկը՝ Թամարա Մելքումյանը՝ ճամբարականների հետ պատրաստում է մշոշ-ծիրանի ազգային ուտեստ

Ժողովրդական բժշկություն․ ավանդական և ժամանակակից բժշկության տարբերությունները

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն