Մասնակիցներ՝ Սեբաստացի տարատարիք սովորողներ, հյուրեր, ծնողներ
Ժամկետը՝ հունվարի 27-ին, ժամը՝ 10։00
Վայրը՝ Հարավային դպրոց պարտեզի հակաբացիլ միջավայրում
Ուսումնական պարպմունքի կազմակերպիչ՝ Հարավային դպրոցի 1․2 դասարանի ճամբարական Գոհար Հակոբյանի մայրիկը՝ բուժքույր Ռիմա Հակոբյանը
Նպատակը՝ սովորել առաջին բուժօգնություն ցուցաբերել ընկերներին և ոչ միայն։ Խոսել ավանդական բժշկության մասին, տարբերել և կարևորել ժամանակակից բժշկությունը։ Ծանոթանալ առաջին բուժօգնություն ցուցաբերելու բժշկական գործիքներին, միջոցներին։ Սովորել առողջ սնվել, առողջ լինել։
Խնդիրները
- Ծնողների ներգրավվում ուսումնական գործընթացի կազմակերպանը ,
- սովորել պաշպանվել և պաշտպանել ընկերներին վնասվածքի ժամանակ
- ծանոթանալ ժողովրդական բուժումների տեսակներին, ձևերին, համեմատել
- հիվանդությունների, սուր շնչառական վիրուսների ժամանակ սովորել խուսափել վարակվելուց և վարակելուց
Ուսումնական պարապմունքի նկարագությունը՝ կմասնակցեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարատարիք ճամբարականներ, հյուրեր, դասավանդողներ։ Ուսումնական պարապմունքին Գոհարի մայրիկը՝ Ռիմա Հակոբյանը կխոսի առաջին բուժօգնության մասին՝ երբ և ինչպես ընկերներին ցույց տալ առաջին օգնությունը։ Ի՞նչ է անհրաժեշտ առաջին բուժօգնության համար։ Ի՞նչպես առողջ լինել և չհիվանդանալ։
Արդյուքնների ամփոփում՝