Posted in 2024-2025ուստարի, Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ․02․09-06․09․2024

Ուսումնական նախագծեր, ստուգատեսեր

Կրթական շքերթ

Հեռավար ուսուցում

«Բարև, ես եմ»

Երկուշաբթի՝02․09․2024

8:30-08:50՝ ուսումնական երթ դեպի կրթահամալիր միասնական, անհատական երթուղիներով

9:00-9:15՝ Ընդհանուր պարապմունք

9։20-10։10՝Ծափեր, դոփյուններ թմբուկի ուղեկցությամբ, ռիթմիկ խաղեր: «Ձիուկ» երգի ուսուցում խաղ-բեմականացմամբ:

10:10-10՝55՝Ուրախ չլմփոցներ կրթահամալիրի լողավազաններից: «Նուրի, նուրի» երգի խաղ-ուսուցում: /Լող

11։00-11։20՝ ընդմիջում

11։50-12։40 ՝ Անգլերեն/Մաթեմատիկաանավոր համրանք, hաշվել 1-ից մինչև….Նախնական մաթեմատիկական պատկերացումներ, առարկաներ, առարկաների հավաքածուներ: Առարկաների հատկությունները (գույն, ձև, չափս, նյութ): Առարկաների համեմատում ըստ գույնի, ձևի, նյութի, չափսի: Առարկաների կամ պատկերների հավաքածուներ /խմբեր/, որոնք ունեն ընդհանուր հատկություններ: Հավաքածուների կազմում ըստ ընդհանուր հատկության: Հավաքածուից մասի անջատում:

12։45-13։35՝ Մաթեմատիկա՝Բ

13։00-13։35՝Տեխնոլոգիա

Երեքշաբթի՝ 03․09․2024

Մայրենի՝ Կրթական շքերթի բանաստեղծությունների ընթերցում, երգուսուցում՝

Աքաղաղն ու կտուրը (Ա․Խնկոյան)

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտները
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր — վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ի՛նչ հարց տվեց.
— Էս ո՞նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս

Բանաստեղծության բառերի հեգում, վանկատում։

Լող / Լողափնյա աշուն նախագիծ(10։00-10։55)

Ընդմիջում

Ընտրությամբ գործունեություն

Ռուսերեն/անգլերեն

Մաթեմատիկա՝Բանավոր համրանք, hաշվել 1-ից մինչև….Նախնական մաթեմատիկական պատկերացումներ, առարկաներ, առարկաների հավաքածուներ:Առարկաների հատկությունները (գույն, ձև, չափս, նյութ): Առարկաների համեմատում ըստ գույնի, ձևի, նյութի, չափսի: Առարկաների կամ պատկերների հավաքածուներ /խմբեր/, որոնք ունեն ընդհանուր հատկություններ: Հավաքածուների կազմում ըստ ընդհանուր հատկության: Հավաքածուից մասի անջատում:

Չորեքշաբթի՝04.09.2024

Ուրախ օտար լեզուներ/ռուսերեն/անգլերեն

Մայրենի՝ Բանաստեղծություն ընթերցում, բառերի վանկատում, հեգում

Երգուսուցում

Ես և շրջակա աշխարհ/ առողջ ապրել, սնվել, տեսանյութի դիտում՝ 1, 2

Մարմնակրթություն/լող(11։00-11։45)

Հինգշաբթի՝ 05․09․2024

Առավոտյան  ընդհանուր պարապմունք

Մաթեմատիկա՝ բանավոր համրանք, Առարկաների համեմատում ըստ գույնի, ձևի, նյութի, չափսի: Առարկաների կամ պատկերների հավաքածուներ /խմբեր/, որոնք ունեն ընդհանուր հատկություններ: Հավաքածուների կազմում ըստ ընդհանուր հատկության: Հավաքածուից մասի անջատում/ ՈՒրախ օտար լեզուանգլերեն՝

Լողափնյա աշուն՝ լող

Մայրենի՝

Բութ մատն ասաց

Բութմատն ասաց`գայլը եկավ,

Ցուցամատն ասաց`որտեղի՞ց եկավ,

Միջնամատն ասաց` սարից եկավ,

Մատնեմատն ասաց` եկեք փախչենք,

Ճկույթն ասաց` ճստլիկ եմ, պստլիկ եմ,

Ոտիկ չունեմ, թևիկ չունեմ

Ինչպե՞ս փախչեմ:

բանստեղծությունները հեգել, վանկատել բառերը, նախադասություններ կազմել, հաշվել նախադասության բառերը:

Ուրբաթ՝ 06․09․2024

Առավոտյան  ընդհանուր պարապմունք

Կրթական շքերթ