Posted in 2022-2023ուստարի, Ուսումնական ճամփորդություններ 2022-2023

Ուսումանկան ճամփորդություն դեպի Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Հարավային դպրոց-պարտեզի առաջին դասարանի սովորողները այցելեցին Ե. Չարենցի տուն-թանգարան։ Թանգարանում մասնակցեցին կրթական ծրագրի. պատրաստեցին էջանշաններ, դիտեցինք էջանշաննեջիմմաիսն պատմող տեսաֆիլմ. ինչպե՞ս են առաջացել, հնում էջանշաններին ինչերն են փոխարինել։ Մեր ճամփորդությունը ամփոփեցինք հարակից այգում Կոմիտասյան երգերի կատարմամբ`

Posted in Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ.25.04-28.04.2023

Ուսումնական նախագծեր՝

«Աղայան+ Ռոդարի »

Հեռավար ուսուցում

Մայրենի՝Շաբաթվա ընթերցանության նյութեր՝ ՝ Ջ Ռոդարի «Կապույտ լուսացույցը»«Պաղպաղակե դղյակը» Ղ. Աղայան «Ատամը փոխած» հորինում ենք ռոդարիական հորինուկներ, կիրառում հնարքներ

Մաթեմատիկա՝ բանավոր համրանք` հաշվում ենք 1ից մինչև 100-ը՝ առաջ և ետ ,(2-ական, 3-ական, 4-ական, 5-ական, 10-ական): Հաշիվ տասնյակներով և միավորներով: Կլոր թվեր: Կլոր թվերի անվանումները և գրառումը: Թվերի համեմատումը: 20-ի սահմանում թվերի գումարումն ու հանումը՝ կարգային անցումով: Պարզ խնդիրների լուծում:անավոր):

Ընտրությամբ գործունեություն՝ Բնավոր մաթեմատիկա ապրիլ Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ.25.04-28.04.2023”

Posted in Դասարանական ռադիո

«Ուրախ արևներ». ռադիո #17

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում  ճամփորդական թողարկում է: Ռադիոհաղորդավորները կիսվում են ճամփորդական տպավորություններով: Պատմում են ճամփորդության վայրի մասին, ի՞նչ նոր բան սովորեցինք, ինչպիսի կրթական ծրագրի մասնակցեցին:

Posted in Ուսումնական ճամփորդություններ 2022-2023

Ուսումնական ճամփորդություն դեպի Չարենցի տուն- թանգարան

Մասնակիցներ՝ 1․2 դասարանի սովորողներ

Ամսաթիվ՝ ապրիլի 27-ին

Մեկնումը՝ Հարավային դպրոց-պարտեզից՝ ժ. 10:00

Ժամանումը՝ դպրոց՝ ժ. 13:30

Պատասխանատու՝ Մարգարիտա Հովնանյան

Օգնական՝ Աննա Կիրակոսյան

Վայրը՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Հասցե՝ Մաշտոցի 17

Քարտեզ՝

Նպատակը՝ տեխնոլոգիական հմտությունների ձեռքբերում, սովորողները կտեղեկանան էջանշանների ստեղծման պատմությանը։ Կստեղծեն իրենց էջանշանը։ Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն դեպի Չարենցի տուն- թանգարան”

Posted in 2022-2023ուստարի

«Թարս աշխարհում». ռոդարիական հորինուկ

Առաջին դասարանի սովորողները  շարունակում են ընթերցել, ծանոթանալ ռոդարիկական անիրական , թարս և երևակայական աշխարհներին։ Ծանոթանալուց և քննարկելուց հետո միասին հորինեցինք ռոդարիական հորինուկ՝ «Թարս աշխարհում» և նկարեցին Paint  նկարչական ծրագրով: