Posted in Ուսումնական նախագծեր 2022-2023

Ձմեռային ազգագրական փառատոն.2023

Մասնակիցներ՝  «Ուրախ արևներ»  2-րդ ջոկատի ճամբարականներ

Ժամկետը՝ հունվարյան ուսումնական ճամբար

Նպատակը՝ Ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Խնդիրներ՝

  • փառատոնի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
  • ազգային ուտեստների, տոների․ծեսերի մասին տեղեկության հավաքագրում, յուրացում, տարածում։
  • ազգային մշակույթի ուսումնասիրում

Ազգագրության փառատոնի ուղղություններ`

  • ազգային խաղեր՝ «Սագեր, սագեր տուն եկեք», «Հե՜յ խմբեր», ընկուզախաղեր
  • Ազգային երգ, պար սովորում ենք ազգային պար՝ «Լորկե»
  • Տարածաշրջանային բարբառներ՝ տատիկները կամ մայրիկները իրենց գյուղի, տարածաշրջանի բարբառով պատմում են որևէ հեքիաթ:
  • Պատրաստում ենք ազգային ուտեստ, քաղցրավենիք

Նախագծի նկարագրությունը՝ Ձմեռային ուսումնական ճամաբարի ընթացքում ճամբարականների հետ կիրականացնենք Ազգագրական փառատոնին նախատեսվող ուղղությունները՝ ազգային խաղեր կխաղանք և մեր ձեռքով կպատրաստենք խաղի համար անհրաժեշտ նյութեր, կսովորեցնենք ընկերներին: Խոհանոցային գործունեության ժամանակ կպատրաստենք ազգային ուտեստներ, նախօրոք ծնողներից, տատիկներից հարցազրույցի միջոցով կպարզենք ինչ ավանդական ուտեստներ են պատրաստել իրենք: Կխնդրենք տատիկներին մեզ համար իրենց բարբառով հեքիաթ պատմել դասարանում կամ տանը , ձայնագրությունը միասին կլսենք դասարանում, կքննարկենք: Կուսումնասիրենք Բարեկենդանի տոնը, կնախապատրաստվենք Դդմատոնին:

Արդյունքների ամփոփում՝

Ազգային խաղեր՝

Ընկուզախաղեր՝

Ազգային պարերի ուսուցում՝

Ազգագրության հետքերով ուսումնական ճամփորդություն՝

Posted in Ուսումնական նախագծեր 2022-2023, Դիջիթեք

Դիջիթեք 2023

Մասնակիցներ՝ 1․2 Ուրախ արևներ ջոկատի ճամբարականներ, ընտանիքի անդամներ, տարատարիք ճամբարականներ։

Ժամկետը՝ հունվար

Նպատակը՝

  • Թվային, մեդիա տեխնոլոգիաների ստուգատես է
  • Մասնագիտական կողմնորոշում
  • 21-րդ դարի համապատասխան գիտելիքների և հմտությունների ձեռքբերում, որոնք պետք են աշխատաշուկայում մրցունակ լինելու համար

Սովորող-սովորեցնող համագործակցությամբ հանդես գան 3․2 Կաքավիկ ջոկատի ճամբարականները և 1․2 Ուրախ արևներ ջոկատի ճամբարականները։

Ավագ ճամաբարականները կներկայացնեն իրենց նախագծերը և կհամագործակցեն կրտսեր ճամբարականների հետ։

Մեդիաբացիկների ստեղծում

Արդյունքների ամփոփում՝

Սովորող-սովորեցնող նախագիծ. 3․2 «Կաքավիկ» ջոկատի ճամբարականները և 1․2 «Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականները։

Հարթակում ծնողն է

Հարթակում սովորողներն են՝

Էմիլի Շահվերդյանի նախագիծը-Այրվող մոմը և ջուրը՝

Ինեսա Թորոսյանի նախագիծը- Ինչպե՞ս ջուրը տեղափոխել մի բաժակից մյուսը ձողի օգնությամբ՝

Էլանա Շահվերդյանի նախագիծը— Հեղուկ օճառը և փայտիկները՝

Posted in Ուսումնական նախագծեր 2022-2023

Հարթակում ճամբարականներն են

Մասնակիցներ՝ 2 «Ուրախ արևներ» 2-րդ ջոկատի ճամբարականներ, 4․2 ջոկատի ճամբարականներ

Ժամկետը՝ հունվար

Նպատակը՝Նպատակը՝ Դիջիթեք ստուգատեսի մասնակցություն, համագործակցային աշխատանքի կազմակերպում։

Խնդիրներ՝

Խնդիրներ՝  Շարունակել կարդալ “Հարթակում ճամբարականներն են”

Posted in Ուսումնական նախագծեր 2022-2023

Սովորող-սովորեցնող նախագիծ

Մասնակիցներ՝ 1․2 «Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականներ, 3․2 Կաքավիկ ջոկատի ճամբարականներ։

Ժամկետը՝ Հունվարի 11-ին, ժամը՝ 12։00, 1․2 դասարան

Նպատակը՝ Դիջիթեք ստուգատեսի մասնակցություն, համագործակցային աշխատանքի կազմակերպում։ Շարունակել կարդալ “Սովորող-սովորեցնող նախագիծ”

Posted in Մարզական ստուգատես, Ուսումնական նախագծեր 2022-2023

Մարզական ստուգատես․2023ուստարի

Մասնակիցներ՝ «Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականներ

Նպատակը՝ 2022-2023 ուստարվա մարզական պարապմունքների ամփոփում և ներկայացում: Մարզական համագործակցային հանդիպումների կազմակերպում:

Վայրը՝ Մայր դպրոցի մարզադահլիճ

Ժամկետը՝ հունվարի 17-ին, ժամը՝11:00-11:45

Խնդիրներ՝

  • Առաջին կիսամյակի ընթացքում ձեռքբերված ֆիզիկական հմտությունների ցուցադրում ստուգատեսի ընթացքում
  •  անհատական և թիմային մարզվելու կարողությունների ցուցադրում
  • անձնական հիգիենայի պահպանման հմտությունների ապահովում

Մարզական ստուգատեսին տրվող վարժություններ՝

1-3-րդ դասարան

  • —       -Ընդհանուր զարգացնող վարժություններ
  • —       -Կանգ թիակների վրա
  • —       -Կամուրջ  պառկած և կանգ դրությունից
  • —      — Զամբյուղ երկու եղանակով
  • —       -Գլուխկոնծի առաջ, գլուխկոնծի ետ
  • —    -Շրջում կողքով
  •  
  • —    Ցատկ ցատկացանցի վրա
  • —       -Մագլցում մարզապատի վրա, կախ դրությունից ոտքերի բարձրացում ծալված և ձգված եղանակով:
  • —       -Տղաները՝ սեղմում հատակին,աղջիկները՝ մարզանստարանին. 10-15 անգամ

Արդյունքների ամփոփում՝

Մարզական ստուգատես Մյար դպրոցում՝

Մարզական համագործակցային հանդիպում՝

Լողի ստուգատես՝

Հեծանվավարության ստուգատես՝

Posted in Ուսումնական նախագծեր 2022-2023, Բնագիտական ստուգատես

Բնագիտատեխնիկական ստուգատես․2023

Կազմակերպիչ- Երևանի «Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիր

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց պարտեզի 1․2 «Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականներ, ընտանիքի անդամներ

նախագծի ժամանակահատված ՝ Հունվար 9-30

Անցկացման վայրը՝ Հարավային դպրոց պարտեզ

Նպատակը՝ Ստուգատեսը կազմակերպվում է սովորողների, ուսուցիչների ինչու չէ նաև ընտանիքի անդամների համար, որի ընթացքում կներկայացնենք, կբացահայտենք բնության ուսումնասիրման համար տարաբնույթ գործնականորեն կիրառվող փորձեր։ Նախագծի իրականացման ընթացքում կզարգացնենք բնագիտական, ստեղծագործական և տեխնոլոգիական մտածողությունը։

Անվանակարգերը՝

  • Ինքնաշեն խաղալիքներ
  • Բնատեխնիկական հավելվածներ (հեռախոսային հետաքրքիր ուսումնական հավելվածներ’ ապարների, բույսերի, տեղանքի բարձրության որոշման և այլն)
  • Բնագիտական փորձեր
  • Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
  • Դպրոցը՝ բնագիտական շուրջտարյա լաբորատորիա
  • Բնագիտական գործունեությունը ընտանիքում
  • Բնագիտատեխնիական բաց պարապմունքների փաթեթ սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում
  • Բնագիտական գործունեությունը իմացումի հրճվանք ծրագրում

Շարունակել կարդալ “Բնագիտատեխնիկական ստուգատես․2023”