Առաջին դասարանի սովորողները այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։ Ծանոթացան Կոմիտասի կյանքին, գործերին։ Կիսվեցին, պատմեցին ինչ գիտեին Կոմիտասի մասին, տեսան այն երաժշտական գործիքները, որոնցով նվագել է Կոմիտասը։ Միասին բացահայտեցինք՝ ինչպես է Կոմիտասը գրի առել ժողովրդական երգերը, թանգարանում երգեցինք մեր սովորած կոմիտասյան երգերը։ Մեզ համար բացահայտումներով լի օր էր, սովորողները մեծ ոգևորությամբ ուսումնասիրում էին աշխատանքները, ձեռագրերը, երաժշտական գործիքները։
Day: 07.11.2022
«Ուրախ արևներ». ռադիո#10
«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում «Կոմիտասյան օրերի» լուսաբանումն է։ Ռադիոհաղորդավարները ամփոփում են «Կոմիտասյան օրերը», հարցազրույցի միջոցով պարզում՝ իրենց ավագ ընկերները ի՞նչ գիտեն Կոմիտասի մասին։ Ավելին՝ ռադիոհաղորդավարները այցելում են Կոմիտասի թանգարան-ինստիտուտ , ծանոթանում Կոմիտասի գործերին, կյանքին, կիսվում հետաքրքիր տեղեկություններով․ ինչ սովորեցին, ինչ նոր բան իմացան Կոմիտասի մասին։ Ռադիոհաղորդավարներ՝ Ադանա Կտրակյան, Ռուբեն Առաքելյան։
Ձիավարություն Ագարակում
Մասնակիներ՝ Հարավային դպրոց-պարտեզ1․2 դասարանի սովորողներ Վայրը՝ Ուսումնական Ագարակ
Ժամկետը՝ Նոյեմբերի 10-ին
09:30-10:30
Նպատակը՝ շրջել Ագարակում, կծանոթանաք՝ ի՞նչ կենդանիներ կան։ Ֆիզիկական ակտիվության պահպանում, ձիավարություն, կենդանիների կերակրում։
Խնդիրները՝ Շարունակել կարդալ “Ձիավարություն Ագարակում”