Լեզվագործունեություն՝ գրել և մուտքագրել ես, սեբաստացի եմ բառերը, վերհիշել և մուտքագրել սովորած բառերը:
Սար, տուն, աշուն , բառերի տառերով նոր բառեր կազմել, մուտքագրել:
Մուկն ու կատուն
Կատուն մկին
Ասաց․- Անգին,
Թե էդ ծակից
Էս ծակը գաս,
Հազար թուման
Փող կստանաս։
Պատասխանեց
Մուկը կատվին․
— Չեմ արժանի
Էդ մեծ պատվին․
Ճամփեն կարճ,
Էդքան խա՞րճ,
Շատ լավ գիտեմ
Փորդ ցավը,
Պա՞պս է տեսել
Կատվի լավը։ Շարունակել կարդալ “Աշխատաժամանակ․ 28․11-02․12․2022”→
«Լույսեր, գույներ, ղողանջներ, ազդեցություններ». կրթահամալիրում արդեն սկսել է հնչել Ամանորյա ղողանջները, ձմռան առաջին օրվանից Ամանորյա գույներն ու ազդեցությունները ուղեկցում են բոլորիս:
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.2 դասարանի սովորողներ, ընտանիք
Ժամկետը՝ Դեկտեմբերի 1-23
Նպատակը՝ նաապատրաստվել Ամանորին, մասնակցել Ամնորյա տոնախմբությանը
Խնդիրներ`
Ամանորի ևՍուրբ Ծննդյան երգերի ուսուցում
Բանավոր խոսքի զարգացում
Մեդիահմտությունների զարգացում
Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
Թեմաներ`
Տոնական խոհանոց
Բացիկների, մեդիաբացիկների պատրաստում
Ուրախ երգեր, պարեր
Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ
Ամանորը մեր ընտանիքում
Ամանորյա հեքիաթների ընթերցում
Մուլտֆիլմերի դիտում
Նկարագրությունը՝ Բանավոր խոսքի զարգացում՝ Սովորողների հետ միասին կպատրաստվենք Ամանորյա տոնախմբությանը։ Ձմեռ պապիկի նամակ, ձմռան, նոր տարվա, նոր սպասելիքների մասին ռադիոնյութեր ենք ձայնագրում:
Տեխնոլոգիական հմտությունների զարգացում՝ Սովորողների հետ կպատրաստենք տոնածառ ձեռքի տակ եղած նյութերով՝ կոներով, ծառի ճյուղերով, կպատրաստենք գունավոր թղթերով ձնեմարդ, ձմեռ պապ, բացիկներ, ամանորյա օրացույց:
Մեդիահմտությունների զարգացում՝ Paint նկարչական ծրագրով կստեղծենք Ամանորյա մեդիաբացիկներ, բացիկ-շնորհավորանքներ, կնկարենք Իմ Ամանորը:
Տոնական խոհանոց՝ Տարեգաթա ենք թխում, մեջը դնում ենք մետաղադրամ: Ըստ ավանդույթի ում բաժին հասնի մետաղադրամը նրա համար հաջող տարի կլինի:
«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում ուրախ սեբաստացիներն են։ Այս թողարկումը նվիրված է սեբաստացիներին։ Սեբաստացու օրերի մասին են խոսում, իրենց թողարկման հյուերերի հետ փորձում են պատմել սեբասատցի լինելու մասին, ի՞նչ առավելություններ ունեն սեբաստացիները կամ ինչո՞վ է դժվար սեբասատցի լինել։ Դպրոցից դուրս ինչպես է երևում, որ իրենք սեբաստացի են կամ որքանով է օգնում սեբաստացի լինել։ Ռադիոհաղորդավարներ Արեն Սահակյան, Ադանա Կտրակյան, ռադիոթողարկման հյուրեր Լիլի Թորոսյան, Արեգ Գասպարյան։
Հարավային դպրոցի 1.2 դասարանի սովորողները այցելեցին Ուսումնական Ագարակ` ձիավարելու։ Ագարակում մինչև ձիավարելը շրջեցինք, տեսանք կենդանիներին, փորձեցինք կարդալ անունները։ Կենդանիներին կերակրել սովորեցին առաջին անգամ կերակրելով Մաշա-ձիուկին։ Սովորողները մեծ ոգևորությամբ վարեցին և կերակրեցին ձիերին։ Շատերը կարողացան հաղթահարել վախը, մոտեցան կենդանիներին, կերակրեցին։
Առաջին դասարանի սովորողները սովորողները նաև հորինել են պատմություններ թթվի մասին, թթվի բաղադրիչների մասին, թթվային ընկերության մասին։ Այլ կերպ ասած՝ ամեն ինչ թթվի ու բաղադրիչների մասին ՝ սովոորղների հորինուկներում։
Էդգար Փիլթակյան-Թագուհի ծաղկակաղամբի ժողովը՝
Ադանա Կտրակյան-Շատախոս լոլիկի և երգող վարունգի մասին
Սովորողները Թթու դրիկի ծեսին պատրաստվելիս նկարեցին Paint նկարչական ծրագրով իրենց թթվային կերպարներին՝ թթվիկներին։ Թթվի բաղադրիչների մասին հորինեցին հետաքրքիր, զվարճալի պատմություններ։ Իսկ այսօր սովորողների հորինած թթվիկները հայտնվել էին իրենց թթվի տարաների մեջ։ Սովորողները կտրատեցինք, փոխանցեցինք ուրախ ժպիտով համեմունք թթվիկներին, տեղափոխեցինք մեծ տարայի մեջ և լցրեցին աղաջուր։ Մնում է սպասել , մինչև թթվիկները կթթվեն և միասին կվայելենք։