Posted in 2022-2023ուստարի, Նախագիծ

«Մուտքի ճամբար».օր առաջին

«Մուտքի ճամբարը» սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով։ Տեղանքը ուսումնասիրելուց, միջավայրի խնամքից հետո օրը  շարունակեցինք` խաղալով «Բարև,  ես եմ » խաղ-ծանոթացումը, խոսեցինք , պատմեցինք մեր մասին։ Ճամբարականների հետ ընթերցեցինք Հովհ. Թումանյանի «Ճամփորդները» հեքիաթը` բացօթյա ընթերցանությամբ։ Միասին քննարկեցինք, վերլուծեցինք հեքիաթը։ Ճամբարային օրը ամփոփեցինք ուրախ լողով։