Սովորողները Google maps ծրագրի միջոցով քարտեզագրում են Հայաստանի տարածքները։ Մի տեղից մյուսը գնալու համար քարտեզագրում եմ և միաժամանակ ծանոթանում, թե ինչ գյուղերի և քաղաների միջոցով են անցնելու մինչև իրենց նշած վայրը հասնելը։
Day: 11.01.2022
Ընկուզախաղ կամ Կտիկ
«Ուրախ արևներ» 3.2 ջոկատի ճամբարականները ազգագրական փառատոնին ընդառաջ ուսումնասիրում են ազգային խաղերը, բակային խաղերը։ Միասին խաղացինք ընկուզախաղ կամ կտիկ խաղը։ Այս խաղը խաղում են ընկույզով կամ ծիրանի կտերով՝ կուտերով՝ կորիզներով։ Խաղի համար պետք է ընկույզներ կամ ծիրանի կորիզ, մենք խաղում ենք ընկույզներով։ Ընկույզներից մեկը դնում ենք մեզանից մի փոքր հեռու՝ սովորաբար պատին մոտ։ Ճամբարականները իրենց մոտ եղած ընկույզները գլորում են կամ նետում են այնպես, որ կպնի պատին մոտ դրված ընկույզին։ Ով կարողանում է հարվածել ընկույզներից մեկին, հավաքում է մյուս բոլոր ընկույզները։ Այսպես՝ հաղթում է նա, ով ավելի շատ ընկույզ է կարողանում հավաքել և կարողանում է այնպես գլորել իր ընկույզը, որ հարվածի մյուս ընկույզներին։ Սա նշանառության յուրացման ձևերից մեկն է խաղի միջոցով։
Ձմեռային մարզական խաղերը ձյունաշատ Ջրվեժում
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի «Ուրախ արևներ» 3.2ջոկատի ճամբարականներ
Ժամկետը՝ Հունվարի 19-ին, ժամը՝ 11։ 00-15:00
Վայրը՝ Ջրվեժի անտառապարկ Շարունակել կարդալ “Ձմեռային մարզական խաղերը ձյունաշատ Ջրվեժում”