Փետրվարի 24-ին տոնեցինք Բարեկենդանի տոնը, որը ժողովրդական տոնախմբության, խրախճանքի և ազատության օր է և հավատացյալ ժողովրդին հիշեցնում է նախկին դրախտը, դրախտային երջանկությունն ու զվարթությունը։ Բարեկենդանին մարդիկ պարում են և ուրախանում, արտահայտում իրենց հոգու ուրախությունը։ Մենք նույնպես Բարեկենդանը տոնեցինք՝ խաղալով ազգային խաղեր, երգելով ու պարելով: 1.2 դասարանի սովորողները պատմում են Բարեկենդանի մասին, ինչպեսեն նշել, ազգային ինչ խաղեր են խաղացել ու երգել, ինչ ուտեստներ են պատրաստել:
Month: Փետրվարի 2020
Բանավոր մաթեմատիկա 25.02-27.02.2020
Քանի՞ երկնիշ թիվ կա, որի աջ կողմի նիշը մեծ է ձախ կողմի նիշից:
Խնդիրներ լուցկու հատիկներով՝ Տեղաշարժելով 1 լուցկու հատիկ, ստացիր ճիշտ հավասարություն։
Հիվանդը պետք է խմի 4 դեղահաբ 10 րոպե ընդմիջումով: Որքա՞ն ժամանակ կպահանջվի դեղահաբերը խմելու համար:
Դավիթը գրում է 1-ից մինչև 100 թվերը։ Նա 5 թվանշանը չի ճանաչում և բաց է թողում բոլոր այն թվերը, որոնցում կա 5 թիվը։ Որքա՞ն թիվ նա կգրի։
Աշխատանքային նախագիծ 24.02-28.02.2020
Շաբաթվա ընթերցանության նյութեր՝ «Ծիտիկի օրորքը», «Հուռին գնաց բանջարի», «Հիմարն ու խելոքը» Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ 24.02-28.02.2020”
Գրքաշատ օր Խնկո-Ապոր ազգային մանկական գրադարանում
Մենք այսօր գրքերի աշխարհում էինք, մեր լավագույն ընկերների կողքին։ Խնկո-Ապոր ազգային մանկական գրադարանումմենք սովորեցինք գրադարանային գործունեություն`ինչպես պահել գրադարանում, ինչպես օգտվել գրադարանի գրքերից: Մեզ համարբացահայտում էր ձանադարանը, ձայնադարանում հեքիաթի՝ ձայնասկավառակի միջոցով ունկնդրումը։ Դիտեցինք Հովհ. Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթի մոտիվներով նկարահանված մուլտֆիլմը, լսեցինք Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողովը» հեքիաթը հայ դերասան Ստեփան Շահինյանի ընթերցմամբ`ինչպես պահել գրադարանում, ինչպես օգտվել գրադարանի գրքերից: Մեզ համարբացահայտում էր ձանադարանը, ձայնադարանում
Մեր օրը Թումանյանով, Թումանյանի հետ
Մեր օրը սկսվեց Թումանյանով՝ թեթևասահ, անրջային՝ թումանյանական հեքիաթներով ողողված: Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան տարելիցը տոնեցինք միմյանց գիրք նվիրելով, կարդալով Թումանյան և քանդակելով թումանյանական հերոսներին:
Մեր օրը Թումանյանական հեքիաթներում
Մասնակիցներ՝ 1.2 դասարանի սովորողներ
Վայրը՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն
Ժամկետը՝ Փետրվարի 21-ին, ժամը՝ 12:30-13:30
Նպատակը՝ Կարդում ենք Թումանյան նախագծի ամփոփում, «Թումնայանի հեքիաթները» ներկայացման դիտում: Շարունակել կարդալ “Մեր օրը Թումանյանական հեքիաթներում”
Ուսումնական ճամփորդություն Խնկո -Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.2 դասարանի սովորողներ
Ժամկետը՝ Փետրվարի 20-ին, ժամը 13:00-1:30
Վայրը՝ Հայաստանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն Խնկո -Ապոր անվան ազգային մանկական գրադարան”
Հովհ. Թումանյան Կանանչ ախպեր
Կանաչ անկյուն
Սովորողները այսօր դասասենյակում ստեղծեցին իրենց «Կանաչ անկյունը»՝ խոստանալով խնամել, մշակել բույսերը: Օգտակար տեղեկություններ իմացանք բույսերի խնամքի մասին: Մենք դեռ շարունակելու ենք շատացնել մեր Կանաչ անկյունը:
Բանավոր մաթեմատիկա 18.02-20.02.2020
Զինվորները շարք կանգնեցին միմյանցից մեկ մետր հեռավորության վրա: Ստացվեվ 9-ը մետր երկարությամբ շարք: Քանի՞ զինվոր կար:
Ես գտնվում եմ 20 և 30 թվերի միջև: Եթե գումարես իմ թվանշաները, կստանաս 10:
Տեղաշարժելով 1 լուցկու հատիկ, ստացիր ճիշտ հավասարություն՝ խնդիրներ լուցկու հատիկներով՝