Սովորողները մեկ օր անցկացրին Թումանյանի հեքիաթներում`Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում՝ ապրելով հերոսների հետ, ոչ միայն լսելով, այլև տեսնելով հերոսներին իրկանության մեջ: Կիսվում ենք մեր հեքիաթային, ուրախ օրվա տպավորություներով՝
Day: 24.02.2020
Ուրախ Բարեկենդան
Փետրվարի 24-ին տոնեցինք Բարեկենդանի տոնը, որը ժողովրդական տոնախմբության, խրախճանքի և ազատության օր է և հավատացյալ ժողովրդին հիշեցնում է նախկին դրախտը, դրախտային երջանկությունն ու զվարթությունը։ Բարեկենդանին մարդիկ պարում են և ուրախանում, արտահայտում իրենց հոգու ուրախությունը։ Մենք նույնպես Բարեկենդանը տոնեցինք՝ խաղալով ազգային խաղեր, երգելով ու պարելով: 1.2 դասարանի սովորողները պատմում են Բարեկենդանի մասին, ինչպեսեն նշել, ազգային ինչ խաղեր են խաղացել ու երգել, ինչ ուտեստներ են պատրաստել: