Մանկավարժական քայլք տիար Բլեյանի հետ. 2019 թ. մեր ձեռքբերումները
Մանկավարժական քայլքի հիմնական նպատակը կրթահամալիրի անցած ճանապարհի՝ 30 տարիների ամփոփումն էր, ձեռքբերումները, անցնելիք ճանապարհի ուղենշումը՝ նոր ձեռքբերումների ակնկալիքներով: Սեբաստացիները տիար Բլեյանի հետ քայլքով Մայր դպրոցից անցան Բախշյանի այգով Արևմտյան դպրոց, Ուսումնական ագարակ՝ մեծ ոգևորությամբ լսելով կրթահամալիրի հիմնադրման մասին: Զրույց-քննարկումով անցանք այն տարածքներով, որոնք պետք է վերափոխվեն սեբաստացիական տարածքների՝ լինեն խնամված, մշակված, բարեկարգված: Օրվա հետաքրքիր զրույց-քննարկման ամփոփումը եղաավ Հարավային դպրոցում: