Մաթեմատիկա-բազմապատկման գործողությունը: Բազմապատկման տեղափոխական հատկությունը: Բազմապատկում 1-7-ով: Բաժանման գործողության իմաստը: Մի քանի անգամ մեծացնելուն և փոքրացնելուն վերաբերող խնդիրներ: Երկնիշ թվերով գումարում, հանում: Չափման միավորներ:
«Ուրախ սեբաատացիներ»տեղեկատվական ռադիոյի եթերում Թումանյանական օր է՝ թումանյանական հաղորդում։ Ռադիոհաղորդավարները առանձնացրել են հետաքրքիր փաստեր Հովհ. Թումանյանի կյանքից, նաև խոսում են գրքատոնի մասին, երւում և ընթերգում Թումանյան։
Հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում՝ ուսումնական գործունեության ընթացքում:
Նկարագրությունը՝
Մայրենի
Հորինում ենք բանաստեղծություններ, գրում բարեմաղթանքներ, նկարում մայրիկներին՝ «Իմ մայրիկը»,նկարագրում , հորինում աքրոստիկոսներ մայրիկների անուններով: Պատրաստում հարցազրույց մայրիկների համար: Պատրաստում ենք Ռադիոնյութեր՝ «Մայրիկագովք»:
Մեդիահմտություն+տեխնոլոգիա աշխատում ենք Power Point և Paint ծրագիրը, ստեղծում «Մայրիկաշար» ընթերցարաններ:
Ես և շրջակա + մեդիա՝ Ծառատունկ, ծաղկատունկ, միջավայրի խնամք:
Հեռավար սովորող Արիանա Հակոբյանը մայրիկի հետ ներկայացնում է թումանյանական հեքիաթի մեդիաընթերցանություն։ Արիանանա նկարել է «Չարի վերջը» և դերախաղով ընթերցում է մայրիկի հետ՝
Մաթեմատիկական խաղեր (ինքնաշեն, սեղանի, քվեսթ, լաբիրինթոս, խաչբառ, այլ)
Մաթեմատիկայի ֆլեշմոբ
Ընտրությամբ գործունեություն. բանավոր մաթեմատիկա
Ստուգատեսի օրացույց՝
Փետրվարի 16-ի օրակարգ
Իմացումի հրճվանք՝ օտար լեզու
Բանավոր համրանք, մաթեմատիկական կատարում ենք չափումներ․ չափում ենք սովորողների հասակը սմ-ով, վերածում մետրի, վերհիշում, երկարության մյուս չափման միավորները, խաղում ենք մաթեմատիկական առցանց խաղեր
Մաթեմատիկական խաչբառի քննարկում, լուծում՝
Իմացումի հրճվան՝ երգ
Մայրենի՝ Հ․ Թումանյան «Սուտլիկ որսկանը», քննարկել հեքիաթը, գտնել հեքիաթում հանդիպող թվականները, հաշվել առարկաները, հաշվել անհնար միտք արտահայտող նախադասությունները։
Ընկույզների վրա գրված են 1-20 թվերը: Դրանք շարված են խառը հերթականությամբ: Սովորողը ընկույզը գլորում է: Գլորովող ընկույզը, եթե դիպչում է այդ ընկույզներից մեկին, ապա այդքան միավոր է հավաքում: Խաղի վերջում թիմերի մասնակիցները հաշվում են, թե քանի միավոր ընկույզ հավաքեցին:
Խաղ 5«Պատմի՛ր թվի մասին»
Բանավոր համրանքից հետո սովորողները որևէ թվի վրա են կանգ առնում: Այդ թվի մասին պատմում են՝ փոխանցելով թվի մասին հնարավոր տեղեկությունները (կենտ-զույգ, միանիշ-երկնիշ-բազմանիշ, կարգային գումարելիների գումար, նախորդ-հաջորդ, հարևան թվերը…):
Խաղում ենք՝ 50,21
Մաթեմատիկայի ստուգատեսի ամփոփում
Փետրվարի 25՝ Մաթեմատիկական ֆլեշմոբ կրթահամալիրում
Փետրվարի 25-ին՝ ժամը 10:00-11:00-ի ընթացքում կրթահամալիրի բոլոր օղակներում անցկացվում է մաթեմատիկական ֆլեշմոբ: Այն նվիրված է մաթեմատիկական ֆլեշմոբի 10-ամյակին:
Փետրվարի 27՝ Ընտրությամբ գործունեություն «Մաթեմատիկա բանավոր» ընկերական հանդիպումներ
Ընտրությամբ գործունեության խմբերը անցկացնում են միասնական պարապմունքներ՝ խաղեր, մրցաշարեր, վիկտորինաներ, այլ:
Նպատակը՝ Թումանյանական օրերին ընդառաջ դիտելու «Թումանյանի հեքիաթների աշխարհում» ներկայացումը «Մաչանենց տուն» արվեստի դպրոցի թատրոնում ՝Մաչանենց թատրոնում:(Ներկայացման տևողությունը 45 րոպե)
Խնդիրներ՝
Ոսումնասիրել, քննարկել ներկայացումը:
Կարդալ այն հեքիաթները , որոնք բեմադրվելու են՝ «Կիկոսի մահը», «Սուտասանը», «Բարեկենդանը»:
Վերհիշել և պահպանել ճամփորդական կանոնները, ինչպես նաև թատրոն այցելության կաննոները՝ ինչպե՞ս պետք է պահել ներկայացման ժամանակ, ինչպես դիտել ներկայացումը և այլն: