Մայիսյան 20-րդ հավաքի ընթացքում «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-3-րդ դասարանները հանդես են գալու հեղինակային կրթական ծրագրի հաշվետու ամփոփմամբ, որը գնահատման յուրօրինակ ձև է:
Մայիսյան հավաքի յուրաքանչյուր հինգշաբթի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմարյա սրահում կներկայանան 1-ին, 2-րդ, 3-րդ դասարանները՝ ներկայացնելով իրենց ուսումնական գործունեության արդյունքները:
- Օրերը՝ մայիսի 20, 21, 22
- Սկիզբը՝ 13:00
Կազմակերպումը
Հանրային ներկայացմանը նախապատրաստվելիս բոլոր դասարաններում սկսում են ամբողջացնել տարվա գործունեությունը: Ռադիո, թիվի նախագծեր իրականացնող դասարանները պատրաստում են տեղեկատվական նյութեր դասարանական ռադիոյի, թիվիի մասին հետևյալ բովանդակությամբ՝
- Ե՞րբ է ստեղծվել դասարանական ռադիոն, թիվին:
- Ի՞նչ պատմություն կա դրա հետ կապված:
- Ինչպե՞ս է որոշվել անունը:
- Մինչ օրս քանի՞ թողարկում է ունեցել:
- Ի՞նչ պարբերականությամբ է եթեր հեռարձակվել:
- Ի՞նչ բովանդակություն ունի, ի՞նչ թեմաների շուրջ են հաղորդումները:
Նախապես պատրաստված այս ձայնագրությունները ընթացքում կմիանան էկրանին:
Շարունակել կարդալ “Հեղինակային կրթական ծրագրի հանրային ներկայացում: Հարթակում «Իմացումի հրճվանք» ծրագրի սովորողներն են”