«Ուրախ սեբաստացիներ» տեղեկատավական ռադիոյի եթերում լսե՛ք համեղ հարցազրույց սեբաստացի տատիկի հետ: Սեբաստացիները հյուրընկալել էին սեբաստացի տատիկի միասին Շարոցթաթխիկի ծեսը իրականացնելու և ռադիոթողարկմանը վերցնելու:
Ջա՜ն շարոց, ջա՜ն, ջա՜ն. Շարոցթաթխիկի ծես
Սեբաստացիները իրենց տոնին ընդառաջա իրակաանցրին Շարոցթաթխիկի ծեսը սեբաստացի տատիկի հետ։ Սովորող Ռուբեն Շահբազյանի տատիկը՝ Սուսաննա տատիկը, սեբասատացիներին ծանոթացրըց ավանդական քաղցրավենիքի՝ աղանդերի պատրաստմանը, միասին պատրաստեցիմ շփոթ, միասին թաթխեցին շարոցները անուշհամ շփոթի մեջ, երգեցինք, գովեցինք, վայելեցինք քաղցր շփոթը։
Սեբաատացիները նատրաատում են շարոցներ ընկույզից՝
Շարոցներ
«Սեբաստացու օրեր» ուսումնական նախագծի շրջանակում սովորողների հետ պատրաստվում ենք Շարոցթաթխիկի ծեսին։ Միասին սովորում ենք և պատրաստում շարոցներ ընկույզից։
«Ուրախ սեբաստացիներ» տեղեկատվական ռադիո#39
«Ուրախ սեբաստացիներ» տեղեկատավական ռադիոյի եթերում լսե՛ք գործընկեր դպրոցի՝ Ծիածանի սովորողների հետ սըբաստացիների հարցազրույցը։
Աշխատանքային նախագիծ. 17.11-21.11.2025
Ուսումանկան նախագծեր՝
Շարոցթաթխիկի ծեսը սեբաստացի տատիկի հետ
«Ուրախ սեբաստացիներ» դասարանական ռադիո
Մայրենի՝ շաբաթվա ընթերցանության նյութեր՝ Հ. Սահյան Աշուն
Լեզվագործունեություն ՝Հայոց լեզվի գիրք տետր
Մաթեմատիկա՝բանավոր համրանք, 20-ից մեծ երկնիշ թվեր, դրանց գրառումը. տասնավորներ և միավորներ։ Խնդիրների հորինում, լուծում
Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ. 17.11-21.11.2025”Համագործակցային Թթուդրիկ, Լավաշթխիկ.Ծիածանի միջնակարգ դպրոցի սովորողների այցը կրթահամալիր
Հոդված՝
Հրթահամալիրը՝ կրթական փոխանակումներ իրականացնելու բաց լաբորատորի
Հարավային դպրոցի 2.2դասարանի սովորողները «Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում հյուրընկալեցին գործընկեր դպրոցի՝ Արմավիրի մարզի Ծիածան գյուղի Ծիածանի միջնակարգ դպրոցի սովորողներին՝ միասին իրականացնելու Թթուդրիկի, Լավաշթխիկի ծեսերը, անցկացնելու մեկ օր սեբաստացիական , ուսումնական միջավայրում։ Գործընկեր դպրոցի սովորողների հետ մեր օրը սկսեցինք Հարավային դպրոց-պարտեզի բացօթյա ուսումնական միջավայրում պարերգի ուսուցմամբ։ Սովորեցինք միաաին «Թամզարա»պարերգը, «Կաքավիկ» երգը։Միասին շրջեցինք դպրոցում։
Պարերգի ուսուցում՝ «Թամզարա», կոմիտասյան կատարում՝ «Կաքավիկ»՝
Հարավային դպրոցի ծիսական թոնրատանը , տակ վառարանի շուրջը իրականացրինք Թթուդրիկի , Լավաշթխիկի ծեսերը, սովորեցինք Լավաշթխիկի երգեր, գովեցինք մեր թթուն։
Լավաշթխիկ, Թթուդրիկ ծիսական թոնրատանը՝
Ծիածանի միջնակարգ դպրոցի սովորողները Թատրոն-ավտոբուսում դիտեցին ստվերային ներկայացում՝ սեբաստացիների ներկայացմամբ, ուսուցչուհի՝ Աննա Գանջալյան։ Սեբաստացիները ոչ միայն հիացրին իրենց խաղով, այլև սովորեցրին իրենց ընկերներին անգլերեն բառեր, արտահայտություններ։ Գործընկեր դպրոցի սովորողները տպավորված էին, զարմացած, առաջին անգամ ավտոբուսում պետք է ներկայացում դիտեին։
The children in the forest -«Երեխաները անտառում» ստվերային խաղ-ներկայացում՝
Սեբաստացիները կիսվեցին նաև իրենց մեդիահմտություններով։ Ծիածանի միջնակարգ դպրոցի սովորողներին սովորեցրին աշխատել Paint նկարչական ծրագրով, մուտքագրել իրենց անունները, բառեր։
Մեդիահմտությունների փոխանցում. սովորող-սովորեցնող
Մեր օրը ավարտեցինք հյուրասիրությամբ, Ծիածանի միջնակարգ դպրոցի սովորողները, ուսուցիները մասնակցեցին նաև մեր դասարանական ռադոյի ՝ «Ուրախ սեբաստխցիներ» ռադիոհաղորդմանը, սեբաստացիները վարեցին հարցազրույց։
Ուսումնական ճամփորդություն դեպի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
«Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում ուսումնական այց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ
Ժամկետը՝ Նոյեմբերի 24-ին, ժամը՝ 10։30-13։00
Վայրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Հասցեն՝ Արշակունյաց պող., 28 շենք (Կոմիտասի անվան զբոսայգում)
Վեբ-կայքը՝ http://komitasmuseum.am/
Նպատակը՝ «Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում ծանոթանալ Կոմիտասի երաժշտական աշխարհին, ծանոթանալ ազգային երաժշտական գործիքներին, ազգային պարերգերին, ավանդույթներին, Կոմիտասի երաժշտական աշխարհին: Մասնակցել երաժշտական կրթական ծրագրին՝ պարերգի ուսուցում։
Պատասխանատու՝ Մարգարիտա Հովնանյան
Օգնական՝ Աննա Կիրակոսյան
Այցելում ենք թանգարան հատկացված աբոնեմենտով
Քարտեզը՝

Խնդիրները՝
Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն դեպի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ”Արեգակնային համակարգ. մեդիանկար
Հեռավար սովորող Մոնթե Ավագյանի մեդիանկարը՝

Իմ մեդիահմտությունները
Հեռավար սովորող Մոնթե Ավագյանը աշխատում է Paint նկարչական ծրագրով, նկարում է Արեգակնային համակարգը՝
Կոմիտաս «Եղինիկ»
Հեռավար սովորող Տիգրան Գաբրիելյանը Paint նկարչական ծրագրով նկարել է բանաստեղծությունը։