Մասնակիցներ ` 2.2 դասարանի սովորողներ
Նպատակը՝ Ամառային արձակուրդները անցկացնել հետաքրքիր և ուսումնական։ Զարգացնել և ամրապնդել կարդալու, մտածելու, ստեղծագործելու կարողությունները, արձակուրդի ընթացքում վերհիշել սովորածը և ամրապնդել:
Ժամկետը՝ մինչև ամառային արձակուրդի ավարտը:
Խնդիրները՝
- վերհիշել ուսումնասիրած ստեղծագործությունները,
- նոր գեղարվեստական գրքեր, հեքիաթներ կարդալ, գրի առնել հատվածներ,
- կարդացած նյութի վերաբերյալ կատարել վերլուծություն՝ եզրակացություն անել,
Ընթացքը և նկարագրությունը՝
- Այս ամառային արձակուրդի կարևոր մաս է կազմում բլոգավարությունը:
- Կարդա՛ գրականության ցանկից քեզ դուր եկած որևէ ստեղծագործություն կամ կարող ես քո նախընտրած ստեղծագործությունը ընթերցել և պատասխանել հարցերին՝
Փորձիր աշխատանքներդ հրապարակել քո ուսումնական բլոգում,եթե կդժվարաանս տեսանյութերի հղումը ուղարկի՛ր իմ էլհասցեին՝ margaritahovnanyan@mskh.am
- Դոնալդ Բիսեթ,
- Ջաննի Ռոդարի,
- Հովհ. Թումանյան,
- Ղազարոս Աղայան,
- Ղազարոս Աղայան- Հազարան Բլբուլ
- Խնկո Ապեր-Հազարան Բլբուլ
- Հազարան Բլբուլ կամ Ալո-Դինոյի նաղլը
- Երկարագուլպա Պեպին_Աստրիդ Լինդգրեն
- Ալիսը հրաշքների աշխարհում
- Պինոքիոյի արկածները_Կարլո Կոլլոդի
- Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում_Ջաննի Ռոդարի
- «Չարի վերջը_Հովհաննես Թումանյան
- «Կացին ախպերը» Հովհաննես Թումանյան
- «Անբան Հուռին» Հովհաննես Թումանյան
- «Կիկոսի մահը» Հովհաննես Թումանյան:
Ինչպես նաև ՝ Աստրիդ Լինդգրեն «Էմիլը Լյոնեբերգայից» , Աստրիդ Լինդգրեն «Մանչուկն ու Կառլսոնը», Ալան Ալեքսանդր Միլն՝ «Վինի Փու արջուկը», կարող ես ինքդ ընտրել այլ ստեղծագործություն, կարող ես վերցնել քո սիրելի հեքիաթի գիրքը: Կարդա՛ ստեղծագործությունը, ներկայացրո՛ւ քեզ հարմար տարբերակով․
Շարունակել կարդալ “«Ուսումնական ամառ ». նախագիծ”