Posted in Ուսումնական նախագծեր 2025-2026

Ամանորյա հրաշքը․ ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետը՝ 01․12-19․12․2025

Նպատակը՝ Կոմիտաս-Թումանյան Չարի վերջը մյուզիքլի ներկայացում, ամանորյա տոնախմբության մասնակցություն։

Խնդիրներ`

  • Ամանորի ևՍուրբ Ծննդյան երգերի ուսուցում
  • բանավոր խոսքի զարգացում
  • ուսումնասիրել տոնական խոհանոցը, գտնել հետաքրքիր բաղադրատոմսեր
  • զարգացնել որոնողական կայքերից  օգտվելու հմտությունները
  • ամրապնդել հարցազրույցներ վարելու, տեղեկատվական նյութեր պատրաստելու կարողություններն ու հմտությունները:
  • մեդիահմտությունների զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ուսումնասիրել տոնին ծառ զարդարելու սովորության առաջացման աղբյուրները
  • իմանալ, թե երբ է աշխարհում և Հայաստանում ստեղծվել այդ սովորույթը

Թեմաներ`

  • Տոնական խոհանոց
  •  Բացիկների, մեդիաբացիկների պատրաստում
  • Ուրախ երգեր, պարեր
  • Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ
  • Ամանորը մեր ընտանիքում
  • Ամանորյա հեքիաթների ընթերցում
  • Մուլտֆիլմերի դիտում

Նկարագրությունը՝  Բանավոր խոսքի զարգացում՝ Շարունակում ենք Ընթերցանություն նախագիծը: Սովորղները կարդում են իրենց սիրելի հեքիաթը կամ հեքիաթների գիրքը, միասին քննարկում ենք: Ձմեռ պապիկի նամակ, ձմռան, նոր տարվա, նոր սպասելիքների մասին  ռադիոնյութեր ենք ձայնագրում:

Ընթերցում ենք՝

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Կանաչ եղևնին-հեքիաթ

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Տեխնոլոգիական հմտությունների զարգացում՝ Սովորողների հետ  կպատրաստենք տոնածառ ձեռքի տակ եղած նյութերով՝ կոներով, ծառի ճյուղերով, կպատրաստենք գունավոր թղթերով ձնեմարդ, ձմեռ պապ, բացիկներ, ամանորյա օրացույց:

Մեդիահմտությունների զարգացում՝ Paint և Power Point ծրագրերով  կստեղծենք Ամանորյա մեդիաբացիկներ, բացիկ-շնորհավորանքներ, կնկարենք Իմ Ամանորը: Համացանցից տեղեկություններ ենք գտնում Ամանորի մասին, տարբեր երկրներում ինչպես են տոնում, ինչ տարբերություններ կան: Ինչո՞ւ են զարդարումմ տոնական եղևնին:

Տոնական խոհանոց՝  Տարեգաթա ենք թխում, մեջը դնում ենք մետաղադրամ:
Ըստ ավանդույթի ում բաժին հասնի մետաղադրամը նրա համար հաջող տարի կլինի:

Ամանորի և Սուրբ Ծննդյան երգերի ուսուցում.

  • «Ավետիս»
  • «Զար զընգա»
  • «Դինգ-դոնգ»
  • «Բասեն բարի»
  • «Պատրաստել ենք մենք»
  • «Տոնածառ ջան»
  • «Համով-հոտով տոնածառ»
  • «Փաթիլներ»
    Ամանորյա պարեր

Նախագիծը կամփոփենք՝ Ամանորյա տոնախմբության մասնակցությամբ, Ամանորյա ճամփորդությամբ՝ Ամանորյա ներկայացում դիտելու:

Արդյունքների ամփոփում՝

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն