Posted in Դասարանական ռադիո

«Ուրախ սեբաստացիներ»ընտանեկան ռադիո

«Ուրախ սեբաստացիներ»ընտանեկան ռադիոյի եթերում Դանիել Թաթիկյանն է և իր հայրիկը Հրայր Թաթիկյանը։ Միասին հարցազրույցի միջոցով Դանիելը և հայրիկը պատմում են երաժշտության մասին: Մեր ընտանեկան եթերում վայելեք Դանիելի հրաշալի կատարում և հայտնվեք նոտարի, երգի, ձայների, երաժշտության ակնթարթում։

Ռադիոհաղորդավարներ՝ Դանիել Թաթիկյան և հայրիկը Հրայր Թաթիկյան՝

Posted in Դասվարների մասնագիտական զարգացման սեմինար

Թերապևտիկ աշխատարան. սեմինար պարապմունք

  

Դասվարների սեմինար պարապմունքին «Թերապևտիկ աշխատարան» սեմինավարների հետ՝ հոգեբան Աղավանի Վանյանի, Ամալյա Օհանյանի, Սուսաննա Չալիկյանի հետ անցկացրինք թերապևտիկ վարժություններ, հոգեբանական , որը ուղղված էր յուրաքանչյուրիս «ես»-ին։ Թերապևտիկ վարժանքի նպատակն էր կիսվել հոգսերով, լիցքաթափվել, խոսել աշխատանքի մասին, առանձնացնել կարևոր կետերը։ Մանսագըտների հետ ունեցանք զրույց-քննարկում, վերլուծություն։

Posted in Սովորողների ճամբար, Աշխատաժամանակ

Ձմեռային ուսումնական ճամբար․07․01-09․01․2026

Հունվարյան ձմեռային ճամբար

Չորեքշաբթի՝ 07․01․2026

9:00-9:20 ընդհանուր պարապմունք

9:20-10:30՝«Ուսումնական ձմեռ» նախագծի քննարկում ամփոփում

10:30-11:00 ՝Ջոկատի մեդիալոգոյի ստեղծում Շարունակել կարդալ “Ձմեռային ուսումնական ճամբար․07․01-09․01․2026”

Posted in 2025-2026ուստարի, Սովորողների ճամբար

Հունվարյան ուսումնական ճամբար

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 «Ուրախ արևներ»  ջոկատի ճամբարականներ

Նպատակ՝  մասնակցություն Մարմնամարզական, Բնագիտատեխիկական, Դիջիթեք ստուգատեսներին: (Արդյունքները կամփոփենք նախագծի վերջում)

Աշխատանքի ընթացքը՝ իրականացնել հետևյալ նաագծերը, ստուգատեսերը՝

Մարզական ստուգատես

Դիջիթեք Շարունակել կարդալ “Հունվարյան ուսումնական ճամբար”

Posted in Դիջիթեք

Մեդիահմտությունների փոխանցում․բլոգավարության հմտությունների փոխանցում

Մասնակիցներ՝ «Ձնեմարդուկներ» ջոկատի ճամբարականներ, «Կաքավիկներ» ջոկատի ճամբարականներ

Ժամկետը՝ հունվարյան ճամբար

Խնդիրներ՝

խմբային աշխատանքի ձևավորում

իմացածը, հմտությունները փոխանցելու կարողության ձևավորում

Շարունակել կարդալ “Մեդիահմտությունների փոխանցում․բլոգավարության հմտությունների փոխանցում”
Posted in Ստուգատես, Բնագիտական ստուգատես

Բնագիտատեխնիկական ստուգատես

Մասնակիցներ՝  «Ձնեմարդուկներ»  -րդ ջոկատի ճամբարականներ, ընտանիքի անդամներ

Ժամկետը՝ հունվարյան ուսումնական ճամբար

Նպատակը՝ Մասանկցել բնագիտատեխնիկական ստուգատեսին, իրականացնել բնագիտական փորձեր։

Խնդիրներ՝

ուսումնասիրել բնագիտական փորձեր

սովորել և պահպանել անվտանգության կանոնները

կարողանալ վերլուծել փորձի արդյունքները

Ընթացքը՝ Յուրաքանչյուր սովորող ընտրում է մեկ բնագիտական փորձ, ընկերների հետ կատարում է և միասին վերլուծում ենք արդյունքները։

Շարունակել կարդալ “Բնագիտատեխնիկական ստուգատես”
Posted in Ստուգատես

Ձմեռային ազգագրական փառատոն.2026

Մասնակիցներ՝  «Ձնեմարդուկներ»  -րդ ջոկատի ճամբարականներ, ընտանիքի անդամներ

Ժամկետը՝ հունվարյան ուսումնական ճամբար

Նպատակը՝ Ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում։

Ազգային խոհանոցը բացահայտում ենք միասին

Խնդիրներ՝

  • փառատոնի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
  • ազգային ուտեստների, տոների․ծեսերի մասին տեղեկության հավաքագրում, յուրացում, տարածում։
  • ազգային մշակույթի ուսումնասիրում
Շարունակել կարդալ “Ձմեռային ազգագրական փառատոն.2026”
Posted in Ստուգատես, Դիջիթեք

Դիջիթեք

Մասնակիցներ՝ 2․2 ջոկատի ճամբարականներ, ընտանիքի անդամներ, տարատարիք ճամբարականներ։

Ժամկետը՝ հունվար

Նպատակը՝

  • Թվային, մեդիա տեխնոլոգիաների ստուգատես է
  • Մասնագիտական կողմնորոշում
  • 21-րդ դարի համապատասխան գիտելիքների և հմտությունների ձեռքբերում, որոնք պետք են աշխատաշուկայում մրցունակ լինելու համար

Սովորող-սովորեցնող համագործակցությամբ հանդես գան 3․1 ջոկատի ճամբարականները և 2․2 ջոկատի ճամբարականները։

Շարունակել կարդալ “Դիջիթեք”
Posted in Մարզական ստուգատես, Ստուգատես

Մարմնամարզական ստուգատես․

Մասնակիցներ՝ «Ձնեմարդուկներ» ջոկատի ճամբարականներ

Նպատակը՝ է ներկայացնել մարզական բաղադրիչի կազմակերպումը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում:

Ժամկետը՝ 15.01.2026, ժամը՝12։00-12։40

Մարմնամարզական ստուգատեսի կազմակերպումը և ցուցանիշները

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի յուրաքանչյուր դասվար իր բլոգում հրապարակում է մարմնամարզական ստուգատեսի նախագիծը: Նախագծում ներկայացված են մարմնամարզական ցուցանիշներն ըստ դասարանի: Դասվարը և սովորողները ներկայանում են ստուգատեսային մարմնամարզական պարապմունքնով: Պարապմունքին մասնակցում է նաև մարզիչ կամ ուսուցչի օգնական: Մարզիչը օգնում է արձանագրել ցուցանիշները, անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդում: Ուսուցչի օգնականը օգնում է, լուսանկարում է: Մարմնամարզական ստուգատեսային պարապմունքներն անցկացվում են կրտսեր դպրոցների մարզադահլիճներում: Մասնակից ճամբարականները, ջոկատի ղեկավար դասվարը, ուսուցչի օգնականը համապատասխան մարզահագուստով են՝ դասարանական շապիկներ, հաստ գուլպաներ կամ մասիկ:

Շարունակել կարդալ “Մարմնամարզական ստուգատես․”
Posted in 2025-2026ուստարի

«Ուսումնական ձմեռ»

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ, ընտանիք

Ժամկետը՝Դեկտեմբերի 22-ից, հունվարի 7-ը

Նպատակը՝ Ուսումնական ձմեռն(արձակուրդը)  անցկացնել ուսուցողական, հետաքրքիր, մասնակցել «Ուսումնական ձմեռ» նախագծին: 

Թեմաները՝

  • Ամանրի գիշերը, իմ ցանկությունների իրականացումը
  • Ամանորյա զարդարանք՝ «Մեր ամանորյա տունը, այգին, բակը, եղևնին»/Ամանորյա Երևան
  • Ամանորյա ընթերցանություն
  • Ամանորյա ներկայացում ընտանիքի անդամների հետ
  • Տոնական մեդիաբացիկների պատրաստում
  • Բնագիտական նյութերի պատրաստում

Նկարագրությունը՝ Ընտրեք թեմաներից մեկը և իրականացրեք ընտանիքի անդամների հետ:

Ամանորի գիշերը, ամանորյա հրաշքներ՝ փոքրիկ պատումի կամ տեսանյութի միջոցով պատմի՛ր՝ ինչպես անցկացրցիր Ամանորի գիշերը, արդյո՞ք կատարվեց քո այդքան սպսված հրաշքը, կիսվի՛ր քո տպավորություններով: Նկարի՛ր Paint  նկարչական ծրագրով:

Ամանորյա ընթերցանություն՝ կարադա՛ քո սիրելի հեքիաթների գիրքը կամ այլ ստեղծագործութուններ ու գրքեր, որոնք սովորաբար կարդում ես: Տեսանյութի կամ պատումի տեսքով կիսվի՛ր քո կարծիքով՝ Շարունակել կարդալ “«Ուսումնական ձմեռ»”