Posted in Բանավոր մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկա․դեկտեմբեր

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ զարգացնել սովորողի դատողական ու տրամաբանական ընդունակությունները, հասկանալ մաթեմատիկայի գործածման կարևորութունը առօրյա կյանքում և զարգացնել համապատասխան հմտությունները:

Խնդիրներն են.

  • սովորողների մոտ զարգացնել ուշադրությունը, հիշողությունը,
  • դիտողականությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը,
  • համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, հետազոտելու, վ
  • երլուծելու, ընդհանրացնելու, դատողություններ անելու, կոնկրետ
  • իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունները…

Ծրագրում՝

Տրամաբանական հարցեր

Առաջադրանքներ թվերով և տառերով

Տրամաբանական հարցեր

Առաջադրանքներ թվերով և տառերով

Խաղում ենք ընկուզախաղեր

  • Պարկում կա 8 կարմիր, 4 դեղին և 11 կանաչ գնդակ: Առանց պարկի մեջ նայելու՝ ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է այնտեղից հանել, որ հանածներից գոնե մեկը դեղին լինի:
  • Տրված թվերից քանի՞ երկնիշ և եռանիշ թիվ կարող ես գրել:
  • 4, 5, 6
  • 3, 7, 8

Արմանը և Անին ծնվել են նույն թվականին: Աշոտը ծնվել է օգոսոսի 5-ին, իսկ Արմենը՝ օգոստոսի 29-ին: Տղաներից ո՞վ է մեծը և քանի՞ օրով:

Մերին շատ է սիրում 2, 5, 9 թվանշանները: 10-30 թվերից քանի՞ թիվ նա կկարողանա գրել միայն այդ թվանշաններով:

2. Ո՞ր թիվը ո՞ր վանդակում պետք է տեղադրի Նարեկը, որպեսզի յուրաքանչյուր քառակուսու չորս թվերի գումարը լինի 15:
4, 2, 6, 5

thumbnail_Image (1)

3. Եռանկյան յուրաքանչյուր կողմի վրա գրված թվերի գումարը պետք է լինի 15:
Թաքնված թվեր՝ 5,6,7:

thumbnail_Image (2)
Անհայտ's avatar

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն