Posted in Նախագիծ

Լողի ստուգատես

Մասնակիցներ՝ 1․2դասարանի սովորողներ

Ստուգատեսի նպատակն է ներկայացնել առաջին դասարանցիների լողալու, լողին նախապատրաստվելու հմտությունները:

Խնդիրները

  • նախապատրաստվել լողին (դասավորել ուսապարկը, հանել-հագնել հագուստը, ընդւնել ցնցուղ, կատարել նախավարժանք),
  • լողալու կարողությունների ցուցադրություն, արդյունքների արձանագրում,
  • մարզական կարողությունների (քայլք, նախավարժանք) ցուցադրում,
  • ինքնուրույնության, ինքնասպասարկման ու խնամքի հմտությունների ցուցադրում:

Կազմակերպումը

Լողի ստուգատեսը կազմակերպվում է մի քանի փուլով: Առաջին փուլը նախապատրաստական է: Այս փուլի ընթացքում սովորողները տանը պատրաստում են փոքրիկ տեսանյութ՝ ներկայացնելով, թե ինչ կա իրենց լողի ուսապարկում: Տեսանյութերը հրապարակվում են դասվարի բլոգում:

Լողի ուսապարկում անհրաժեշտ է ունենալ՝

  • լողազգեստ, լողաթափ
  • սրբիչ
  • գլխարկ ու մազակալ՝ աղջիկների համար
  • լրացուցիչ հագուստ (շապիկ, գուլպա, վարտիք, այլ)
  • թաց ու չոր անձեռոցիկներ
  • ձեռնոց, աղբի տոպրակ
  • արևային եղանակին՝ արևապաշտպան գլխարկ, ակնոց,
  • անձրևային եղանակին՝ համապատասխան հագուստ ու կոշիկներ
  • շշով ջուր:

Լողի ստուգատեսի երկրորդ փուլում առաջին դասարանցիները ըստ լողի պարապմունքի ժամանակացույցի մասնակցում են ստւգատեսին: Սովորողները լողի համար անհրաժեշտ պարագաների ուսապարկով կրտսեր դպրոց-պարտեզից քայլքով անցնում են մինչև Արևմտյան դպրոց-պարտեզի փակ լողավազան ճանապարհը՝ ցուցադրելով քայլքի իրենց հմտությունները: Քայլքի ընթացքում կարող են հաշվել ժամանակը, քայլերի քանակը, այլ: Ընթացքը կարող է նաև ուղեկցվել բերանացի ընթերցումներով, երգերով, ճանապարհի դիտարկումներով, անհրաժեշտության դեպքում հավաքում են աղբը: Ընթացքը տեսանկարահանվում է, ներկայացվում է տեսաֆիլմի տեսքով:

Ստուգատեսի երրորդ փուլում սովորողները զգեստափոխվում են, իրերը դասավորում են համապատասխան արկղիկներում, ընդունում են ցնցուղ, կատարում են նախավարժանք:

Չորրորդ փուլում լողում են լողավազանում՝ ի ցույց դնելով իրենց ձեռք բերած հմտությունները:

Լողի ցուցանիշները

  • Ոտքերի մկրատաձև շարժումներ՝ կրծքի վրա
  • Ոտքերի մկրատաձև շարժումներ՝ մեջքի վրա
  • Շնչառական վարժություն՝ 2-4 վրկ.
  • Ազատ ոճի լող:

Արդյունքները գրանցվում են սովորողի զարգացման բնութագրում: Տեսաֆիլմերը հրապարակվում են դասվարի բլոգում՝ կից մեկնաբանությամբ:

Լողի ստուգատեսի օրացույցը

Լողում են առաջին դասարանի լողորդ սեբաստացիները՝

Լողուսուցման աջակցություն՝ Տաթև Համբարյան՝

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն