Posted in Մայիսյան հավաք

Մայիսյան ստեղծագործական 20-րդ հավաք.

Մասնակիցներ՝ 1.2 դասարանի սովորողներ, ծնողներ

Նպատակը՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի ուսուցման 1-ին տարվա ամփոփում 2024-2025 ուսումնական տարվա արդյունքների ամփոփում, ներկայացում

Մայիսյան 20-րդ հավաք․ նախագծային ուղղություններ

Համբարձման տոնը Սարդարապատում

Վարպետության դասեր՝ վարում են ծնողները

Բուլլինգի մասին

Ընատանեկան դպրոցը արտադրական ուսուցման կազմակերպիչ

Ընթերցանություն+մեդիագրագիտություն

Ռոդարիական հարց ու պատասխան

Ես և շրջակա աշխարհ+ մեդիագրագիտություն

Յուրաքանչյուր սովորող նկարագրում է տվյալ օրվա եղանակը, ցույց է տալիս ՝ ինչպես է օգտվում օրացույցից, նկարագրում է երևույթները, նկարում Paintնկարչական ծրագրով ,

Մարզական կարողությունների ցուցադրություն

  • Մարմնամարզական վարժություններ՝ մարզում ենք մարմնի բոլոր մասերը:
  • Գլուխկոնծի՝ առաջ, ետ:
  • Պտտել օղակ՝  և գրանցել պտույտների թիվը
  • Ցատկել պարանով
  • թռչել 50 սմ արգելքի վրայով
  • Քայլք նստարանի վրայով:
  • Սողալով ձգվում են նստարանի վրա:

Հեծանվավարություն

Վարում ենք հեծանիվ:

Մաթեմատիկա+խաղ

Խնդիրհորինուկներ- Սովորողներից յուրաքանչյուրը հորինում է խնդիր իր ընկերոջ համար, միասին քննարկում ենք, լուծում:

Գնորդներ, վաճառողներ: Սովորողները ներկայանում են առարկաներով, իրերով, որոնք պետք է վաճառեն, պայմանական նշանակում են գներ, յուրաքանչյուրը արժե ճրինակ՝ 30  դրամ, կամ 1 կգ արժե  50 դրամ: Գնող սովորողները պետք է գնեն իրեր իրենց մոտ ունեցած գումարով, որի չափը պետք է նախօրոք սահմնաված լինի: Գնումներ կատարելուց հետո գնորդները հաշվում են իրենց կատարած գնումների ընդհանուր թիվը, ինչքան են ծախսել իրենց ունեցած գումարից, վաճառողները հաշվում են, թե ինչքան են ապրանք են վաճառել, վաճառքից որքան է ավելացել իրենց գումարը:

Խաղում ենք «50»: Բաժանվում ենք երկու հոգանոց խմբերի: Առաջին խաղացողը երեքից ոչ մեծ մի բնական թիվ է ասում, երկրորդը ասված թվին գումարում է երեքից ոչ մեծ բնական թիվ և այսպես՝ հերթականությամբ՝ յուրաքանչյուր  սովորող ստացված գումարին գումարում է երեքից ոչ մեծ բնական թիվ: Հաղթում է նա, ով առաջինն է ասում 50:

 Կենտ թե զույգ՝ սովորղները սկսում են հաշվել որևէ թվից, օրինակ՝ 10, նախօրոք պայմանավորվելով, որ կենտ թվի դեպքում ծափ ենք տալիս չենք արտասանում, ով կշփոթվի կմնա աղից դուրս:

Մաթեմատիկական խաղեր, խնդիրհորինուկներ առցանց տեսադաս Microsoft Teams  հարթակում

Արդյունքների ամփոփում

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն