Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.2 դասարանի սովորողներ, ընտանիք
Ժամկետը՝Դեկտեմբերի 23-ից, հունվարի 7-ը
Նպատակը՝ Ուսումնական ձմեռն(արձակուրդը) անցկացնել ուսուցողական, հետաքրքիր, մասնակցել «Ուսումնական ձմեռ» նախագծին:
Թեմաները՝
- Իմ սիրելի ամանորյա ուտեստը
- Ամանորյա զարդարանք՝ «Մեր ամանորյա տունը, այգին, բակը, եղևնին»/Ամանորյա Երևան
- Ամանորյա ներկայացում ընտանիքի անդամների հետ
- Ամանորյա շնորհավորանքներ
- Հարցազրույց հյուրերի հետ, հանելուկներ հյուրերի համար
- Տոնական բացիկների պատրաստում
- Բնագիտական նյութերի պատրաստում
Նկարագրությունը՝ Ուսումնական ձմեռվա ընթացքում ընտրել թեմաներից մեկը, ծնողների, ընտանիքի անդամների մասնակցությամբ իրականացնել, պատրաստել տեսանյութ, ռադիոնյութ: Յուրաքնչուր թեմային համապատասխան ընտրել տրված երգերից, բանաստեղծություններից մեկը և կատարել միաժամանակ կամ ներկայացնել ամանորյա հեքիաթներից մեկը ընտանիքի անդամների մասնակցությամբ՝
Ամանորի ևՍուրբ Ծննդյան երգեր
- «Ավետիս»
- «Զար զընգա»
- «Դինգ-դոնգ»
- «Բասեն բարի»
- «Պատրաստել ենք մենք»
- «Դինգ-դոնգ, դինգ-դոնգ»
- «Համով-հոտով տոնածառ»
- «Փաթիլներ»
Ամանորյա հեքիաթներ, բանաստեղծություններ՝
- Հովհ. Թումանյան «Առաջին ձյունը»
- Ամանորյա հեքիաթներ
- Հանելուկներ
«Իմ սիրելի ամանորյա ուտեստը»՝ Ընտանիքի անդամների հետմ պատրաստել՝ «Իմ սիրելի ամանորյա ուտեստը», տեսագրել, ուղարկել տեսանյութը:
«Մեր ամանորյա տունը, այգին, բակը, եղևնին»/Ամանորյա Երևան՝ մասնակցել տան զարդարանքին, տանը պատրաստել բացիկներ կամ մեդիաբացիկներ ուղարկել, պատմել՝ ինչպես եմ զարդարում եղևնին,շրջել Երևանում՝ նկարահանել Ամանորյա տոնածառերն ու զարդարանքները:
«Ամանորյա շնորհավորանքներ»՝ ձայնագրում են ամանորյա շնորհավորանքներ հյուրերից, հարցեր տալիս Ամանորի մասին հյուրերին կամ ընտանիքի անդամներին, պատրաստում հանելուկներ, ձայնագրում կամ տեսագրում:
«Ամանորին»՝ Սովորողները պատրաստում են տեսագրություն Ամանորի գիշերվա մասին՝ ինչպես դիմավորեցին:
Բնագիտական նյութերի պատրաստում՝ կատարում են բնագիտական փորձեր:
Արդյունքների ամփոփում՝