Պետրոս Հակոբյանի մայրիկը՝ լրագրող Ռուզաննա Գիշյանը, վարեց ուսումնական պարապմունք սովորողների հետ՝ Լուսանկարչության հմտությունների փոխանցում։Սովորեցինք նկարել, մեզ ծանոթացրեց ֆոտոխցիկի սխեման, ինչ կարևոր տարրեր կան, ինչպիսի կադրեր ստաանալ։
Քննարկեցինք և սովորեցինք նաև ձայնագրության հմտությունները։ Առաջին դասարանի սովորողները ունեն դասարանական ռադիո և պարբերաբար ձայնագրում են և ձայնագրվում, սովորեցինք ձայնագրող սարքը՝ հեռախոսը կամ ձայնագրիչը ճիշտ հեռավորությամբ պահել, խոսել հստակ, լսելի։