Posted in Մարզական ստուգատես

Մարմնամարզական ստուգատես․

Մասնակիցներ՝ «Ձնեմարդուկներ» ջոկատի ճամբարականներ

Նպատակը՝ մարզական պարապմունքների ամփոփում և ներկայացում: Մարզական համագործակցային հանդիպումների կազմակերպում:

Վայրը՝ Մայր դպրոցի մարզադահլիճ

Ժամկետը՝Հունվարի 23-ին, ժամը՝ 11։00-12։00

Խնդիրներ՝

  • Առաջին շրջանի ընթացքում ձեռք բերված ֆիզիկական հմտությունների ցուցադրում ստուգատեսի ընթացքում
  •  անհատական և թիմային մարզվելու կարողությունների ցուցադրում
  • անձնական հիգիենայի պահպանման հմտությունների ապահովում

Մարզական ստուգատեսին տրվող վարժություններ՝

1-3-րդ դասարան

Ակրոբատիկ վարժություններ

  •  Գլորումներ` առաջ և հետ
  •  Գլուխկոնծի առաջ
  • Կանգ թիակների վրա
  • Մեջքին պառկած  դրություններից ընդունել «Կամուրջ» վարժությունը։

 Հավասարակշռության վարժություններ

  • Քայլք մարզանստարանի և գերանի վրայով 
  •  Ցատկ ցատկացանցի վրա

Մարմնամարզական պատ

  • Բարձրանալ, կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում
  • Մագլցում մարզապատի վրայով՝ վեր  և վար

Ամփոփում՝

Մարմնամարզական ստուգատես

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն