Մասնակիցներ՝ 1.2 դասարանի սովորողներ, ծնողներ
Ժամկետը՝ նոյեմբերի 11-ին
Վայրը՝ Հարավային դպրոց
Նպատակը և խնդիրները՝
- Բանավոր խոսքի զարգացում
- Ստեղծագործական երևակայության զարգացում
- Հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների զարգացում
- Մեդիահմտությունների զարգացում
Ընթացքը՝ Կրթահամալիրի տոնին ընդառաջ իրականացվում է Թթուդրիկի ծեսը, որը մեծ աշխուժություն է պարգևում սովորողներին: Կրթահամալիրյան շքեղ տոնախմբությանը մատուցվում է հարիսա, իսկ թթուն այդ տոնական սեղանի անբաժանելի մասն է կազմում: Հենց այդ տոնական թթուն էլ դնում են սովորողները: Այդ աշխատանքը նույնպես փուլերով է կատարվում: Նախ սովորողները տանը իրենց ընտանիքի անդմների հետ թթուդրիկի ծեսը իրականցնում են տանը, պատմում, ներկայացնում թթու դնելու բաղադրատոմսը, ընթացքը:
Թթուդրկի ծեսին ընդառաջ դասարանում paint համակրգչային ծրագրով նկարում ենք թթվի բաղադրիչները և հորինում պատմություններ: Նկարում ենք բանջարեղեններ և մրգեր, փորձում ենք պարզե՝ որ մրգերն են հնարավոր թու դնել, թթուդրիկի ծեսին փորձում ենք:
Բնագիտություն
Գտնում և դիտում ենք ֆիլմեր բանջարեղենի մասին. Օրինակ՝ որտե՞ղ է աճում գազարը, հողի տակ, թե՞ վրա, ինչպե՞ս են ցանում, խնամում, ջրում և այն…
Թթուն դնելու ընթացքում կատարում ենք փորձեր.
Աղաջրով և ձվով, աղաջրով և ներկանյութով:
Տեխնոլոգիա
Ծեփամածիկով, կավով ստեղծում ենք տարբեր բանջարեղենային կերպարներ: Գունավոր թղթերով ապլիկացիաներ են անում:
Այս աշխատանքների շնորհիվ սովորողի մոտ զարգանում է ազատ խոսքը, երևակայությունը, ինքնաարտահայտվելու կարողությունները, մոտորիկան:
Նախքան թթու դնելը իրականացնում ենք բագիտական փորձեր աղաջրով՝
Աղաջրով և ձվով, աղաջրով և ներկանյութով:
Առաջին փորձի համար վերցնում ենք դույլ և ջուր ենք լցնում դույլի մեջ: Հետո մի ձու ենք վերցնում և մտցնում ենք ջրի մեջ, ձուն միանգամից իջնում է ներքև, հետո հանում ենք ձուն և ջրին աղ ենք ավելացնում/ մոտավորապես 0,5 կգ աղ, 10լ ջրին/ և նորից նույն ձուն իջեցնում ջրի մեջ, ձուն սկսում է լողալ ջրի երեսին, չի սուզվում:
Այդ փորձից հետո պատրաստի աղաջուրը լցնում ենք թթվի պարագաների վրա:
Երկրորդ փորձի համար վերցնում ենք ապակյա բաժակ, երկու գդալ աղ, մի քիչ սննդային ներկանյութ: Ներկանյութը բացում ենք մի փոքր ջրով, աղը լցնում ենք ջրով լի բաժակի մեջ և գդալի ծայրով ներկանյութով ջրից մի քանի կաթիլ կաթեցնում ենք բաժակի մեջ: Կաթեցնելուց հետո տեսնում ենք, որ ներկանյութով կաթիլները չեն լուծվում աղաջրում: