Posted in Ընթերցարան

Հովհ․ Թումանյան «Ծաղիկներ»

— Ո՞ւր գնացին ծաղիկները:
— Սո՛ւս, քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ:

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կտանի:

«Ելե՜ք, կասի, իմ մանուկնե՛ր».
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կհանեն գլխիկները,
Աչիկները կբանան:

 

Հարցեր և առաջադրանքներ

1.Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն են շողերը, ցրտերը, ծածկոցը.

___________________շողեր

___________________ ցրտեր

__________________ ծածկոց

  1. Ծաղիկները ինչպե՞ս են ձմեռն անցկացնում:

Նշի՛ր այդ հատվածը:

  1. Գարունն ինչպե՞ս կգա: Պատմի՛ր:
  1. Կարո՞ղ ես շարունակել.

Ձմռանը՝ ձյունե ծածկոց:

Գարնանը՝  _____________________ ծածկոց:

Ամռանը՝  ______________________ ծածկոց:

Աշնանը՝ ______________________ ծածկոց:

  1. Նամակ գրի՛ր քնած ծաղիկներին:
Անհայտ's avatar

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն