Posted in Ուսումնական նախագծեր 2022-2023

Ամանորյա նախագիծ

«Լույսեր, գույներ, ղողանջներ, ազդեցություններ». կրթահամալիրում արդեն սկսել է հնչել Ամանորյա ղողանջները, ձմռան առաջին օրվանից Ամանորյա գույներն ու ազդեցությունները ուղեկցում են բոլորիս:

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.2 դասարանի սովորողներ, ընտանիք

Ժամկետը՝ Դեկտեմբերի 1-23

Նպատակը՝ նաապատրաստվել Ամանորին, մասնակցել Ամնորյա տոնախմբությանը

Խնդիրներ`

  • Ամանորի ևՍուրբ Ծննդյան երգերի ուսուցում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Թեմաներ`

Տոնական խոհանոց

 Բացիկների, մեդիաբացիկների պատրաստում

Ուրախ երգեր, պարեր

Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ

Ամանորը մեր ընտանիքում

Ամանորյա հեքիաթների ընթերցում

Մուլտֆիլմերի դիտում

Նկարագրությունը՝  Բանավոր խոսքի զարգացում՝ Սովորողների հետ միասին կպատրաստվենք Ամանորյա տոնախմբությանը։ Ձմեռ պապիկի նամակ, ձմռան, նոր տարվա, նոր սպասելիքների մասին  ռադիոնյութեր ենք ձայնագրում:

Տեխնոլոգիական հմտությունների զարգացում՝ Սովորողների հետ  կպատրաստենք տոնածառ ձեռքի տակ եղած նյութերով՝ կոներով, ծառի ճյուղերով, կպատրաստենք գունավոր թղթերով ձնեմարդ, ձմեռ պապ, բացիկներ, ամանորյա օրացույց:

Մեդիահմտությունների զարգացում՝ Paint  նկարչական ծրագրով կստեղծենք Ամանորյա մեդիաբացիկներ, բացիկ-շնորհավորանքներ, կնկարենք Իմ Ամանորը:

Տոնական խոհանոց՝  Տարեգաթա ենք թխում, մեջը դնում ենք մետաղադրամ:
Ըստ ավանդույթի ում բաժին հասնի մետաղադրամը նրա համար հաջող տարի կլինի:

Ամանորի և Սուրբ Ծննդյան երգերի ուսուցում.

  • «Ավետիս»
  • «Զար զընգա»
  • «Դինգ-դոնգ»
  • «Բասեն բարի»
  • «Պատրաստել ենք մենք»
  • «Տոնածառ ջան»
  • «Համով-հոտով տոնածառ»
  • «Փաթիլներ»
    Ամանորյա պարեր

Նախագիծը կամփոփենք՝ մեր Ամանորյա բեմադրությամբ՝

Ամանորյա տոնախմբության մասնակցությամբ:

Ամանորյա ճամփորդությամբ՝ Ամանորյա ներկայացում դիտելու՝ «Նվեր Ձմեռ պապիկին», բեմադրիչ՝ Վիգեն Ստեփանյան:

Արդյունքների ամփոփում՝

Ամանորյա նախագիծ

Բանավոր մաթեմատիկա

ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐ
ԱՄԱՆՈՐՅԱ ՄԵԴԻԱԲԱՑԻԿՆԵՐ
ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԱՄԱՆՈՐՅԱ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ ԵՒ ՄՈՄԱԿԱԼՆԵ

Պատրաստում ենք տարեգաթա տարեգաթա

Ամանորյա տոնախմբություն

Ուսումնական ճամփորդություն Խամաճիկների պետական թատրոն