Ողջո′ւյն, սիրելի սեբաստացի, առաջարկում եմ ամառն անկցկացնել հետաքրքիր գործունեությամբ՝ միմյանց ճանաչելով, կիսվելով քո մասին պատմող հետաքրքիր տեսանյութերով: Քո պատրաստած տեսանյութերի հղումը ուղարկի՛ր margaritahovnanyan@mskh.am էլհասցեին: Անհամբեր կսպասեմ քո պատրաստած նյութերին:
Ժամանակահատվածը՝ hուլիսի 1-ից օգոստոսի 30-ը
Մասնակիցներ՝ 2022-2023ուստարվա առաջին դասարանի սովորողներ, ծնողներ, ընտանիքի անդամներ
Նպատակը՝ սովորողների ինքնաճանաչման, ինքնաարտահայտման միջոցով նպաստել սովորողին ճանաչելու, անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը: Սովորողների ծնողներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:
Խնդիրները`
- Ինքնուրույնության դրսևորման զարգացում
- Բանավոր խոսքի զարգացում
- Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում
- Ընտանեկան դպրոցի ներգրավվում ուսումնական գործընթացին
Նախագծի նկարագրությունը`
- Ես
- Իմ խաղալիքը (տիկնիկը…)
- Իմ ընտանիքը
- Իմ անունը
- Իմ բակը, քաղաքը (գյուղը), երկիրը
- Ես ճամփորդ եմ
- Ամառային հանգիստ
Շարունակել կարդալ “«Ուսումնական ամառ» 2022-2023 ուստարվա առաջին դասարանցիների համար”