Posted in Ուսումնական նախագծեր 2020-2021, Սովորողների ճամբար, Դիջիթեք

Հովհ. Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթի ընթերցում արևմտահայերենով. վարպետության դաս

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի ճամբարականներ

Թեմա՝ Հովհ. Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթի ընթերցում արևմտահայերենով

Դասընթացավար՝ 2.2 ջոկատի ճամբարական Հրայր Մալեք Դանղյանի մայրիկ Նանոր Մալեք Դանղյան

Վայրը՝ Հարավային դպրոց՝ 2.2 դասարան

Ժամկետը՝ Հունվարի 28-ին, ժամը՝ 12:30

Նպատակը՝Սովոել արևմտահայերեն որոշ բառեր, ծնոթանալ տարբեր երկրկրներում հայկական տոների մասին՝ ինչպես են նշում Բարեկենդանը Լիբանանի Անջար քաղաքում:

Խնդիրներ՝ Շարունակել կարդալ “Հովհ. Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթի ընթերցում արևմտահայերենով. վարպետության դաս”

Posted in Սովորողների ճամբար, Ստուգատեսեր, Աշխատաժամանակ

Ձմեռային ուսումնական ճամբար.աշխատանքային նախագիծ 18.01-22.01.2021

Շաբաթվա նախագծեր՝

Ձմեռային ուսումնական ճամաբար

Ձմեռային ազգագրական փառատոն

Ընթերցում ենք և կիրառում Ռոդարիական հնարքներ

Երկուշաբթի՝ 18.01.2021 Շարունակել կարդալ “Ձմեռային ուսումնական ճամբար.աշխատանքային նախագիծ 18.01-22.01.2021”

Posted in Ուսումնական ճամփորդություններ 2020-2021, Սովորողների ճամբար

Ազգագրության հետքերով դեպի Էջմիածին. ուսումնական ճամփորդություն

Մասնակիցներ՝ 1. 2 ջոկատի, 2.2 «Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականներ

Վայրը՝ ք. Վաղարշապատ( Էջմիածին),  «Մաչանենց տուն»՝ Շահումյան 36

Ժամկետը՝ Հունվարի 27-ին, ժամը՝ 10:30-15:00

Նպատակը՝ ամփոփել Ձմեռային ազգագրական փառատոնը, ազգային մշակույթը տարածել քաղաքային թափառումներով Վաղարշապատում, ուսումնասիրել եկեղեցիները, սովորել, հիշել անունները:

Խնդիրներ՝

  • Սովորել ազգային երգ , պար, «Էջմիածին» պարերգը:
  • Տեղեկություններ գտնել քաղաքի, եկեղեցիների մասին:
  • Ծանոթանալ ազգային խոհանոցին(պատրաստել Էջմիածին քաղաքում հայտնի ուտեստ Էջմիածնի քյուֆթա, քաղցրավենիք):
  • Համագործակցել Վաղարշապատ քաղաքում բնակավող ծնողների հետ, նրանց ներգրավվել Ձմեռային ազգագրական փառատոնին:

Նկարագրությունը, ընթացքը՝

1. 2 ջոկատի, 2.2« Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականների հետ Հարավային դպրոցից շարժվում ենք Վաղարշապատ:

Առաջին կանգառ՝ ք. Զվարթնոց ՝«Զվարթնոց» հայկական միջնադարյան հուշարձան՝ քայլք, ուսումնասիրում:

Երկրորդ կանգառ՝ ք. Վաղարշապատ՝Սուրբ Հռիփսիմե եկեղեցի: Եկեղեցու բակում հանդիպում Մարիամ Դանղյանի մայրիկին՝ Լիլիթ Զաքարյանին( էջմիածնաբնակ են, ծնողը մեզ կօգնի, կծանոթացնի քաղաքին), քայլք, զբոսանք եկեղեցու բակում,  Էջմիածին պարերգի կատարում , եկեղեցում «Հայր մեր» երգի կատարում:

Քաղաքային թափառումներ քաղաքում, քայլքով դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցի: Ճամբարականների հետ կքայլենք, «Էջմիածին» պարերգի կատարում: Քայլքով կշարունակենք Սուրբ Գայանե եկեղեցի: Շարունակել կարդալ “Ազգագրության հետքերով դեպի Էջմիածին. ուսումնական ճամփորդություն”

Posted in 2020-2021ուստարի, Սովորողների ճամբար

Սովորում ենք ավագ ընկերներից

«Սովորում ենք ավագ ընկերներից» սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում 4-5-րդ ջոկատների ճամբարականները օգնեցին 2.2 ջոկատի ճամբարականներին օգտվել համակարգչային ծրագրերից՝ Power Point, Word  ծրագրերից, բացել Հարավային դպրոցի կայքը, ուսուցիչների բլոգները, թողնել մեկնաբանություն բլոգներում: Հետաքրքիր էր սովորների արձագանքը: Աշխտանքից հետո սովորողները կիսվեցին իրենց տպավորություններով, բլորին դուր եկավ , շատերը իրենց ուսուցչի դերում պատկերացրին, նոր բացահայտումներ կատարեցին իրենց գիտելիքների, կարողությունների վերաբերյալ:

Posted in 2020-2021ուստարի, Սովորողների ճամբար

Ընթերցում ենք և քննարկում

Սովորողները պատմում են իրենց ընթերցած հեքիաթների մասին, պատմում en  իրենց դուր եկած հատված մասին, առաննացնում այն հերոսներին, որոնց կցանկանային նմանվել: Միասին քննարկում ենք, հարցեր տալիս:

Posted in 2020-2021ուստարի, Սովորողների ճամբար

Ընթերցում ենք

2.2 «Ուրախ արևներ» ջոկատի ճամբարականների հետ ընթերցում ենք մեր սիրելի գրքերից հեքիաթներ: Ճամբարականները դուրս են գրում իրեց դուր եկած հատվածները, անծանոթ բառերը,  օնլայն բառարանի միջոցով գտում են անծանոթ բառերի բացատրությունը,  նկարում Paint  նկարչական ծրագրով իրենց սիրելիկերպարներին: