Մաթեմատիկային անդրադառնում ենք ոչ միայն մաթեմատիկայի ուսումնական պարպամունքներին, այլև ամեն ուսումնական պարապմունքին անդարձ ենք անում։ Մեր օրը սկսում ենք բանավոր համրանքով։ Նախ սովորողների հետ միասին հաշվառում ենք կատարում, միմյանց հիշեցնում ենք օրը, ամսաթիվը, սկսում ենք հաշվել՝ շաբաթը քանի օր ունի, տվյալ շաբաթվա օրը շաբաթվա որերորդ օրն է, երկու կամ երեք օր հետո շաբաթվա ո՞ր օրը կլինի, անցնում ենք ամսաթվին։ Միմյանց հիշեցնում ենք՝ ո՞ր ամիսն է, ամիսը քանի օր ունի, հիմա որ երրորդ ամիսն է և այլն։ Սովորողներից ովքեր են բացակ, համեմատում ենք ներկաների թվի հետ։ Այսպես սկսւոմ ենք և շարունակում Մաթեմատիկայի ուսումնական պարապմունքներին։ Մաթեմատիկայի ուսումնական պարպմունքներին էլ շարունակում ենք բանավոր համրանք, ընտրում ենք որևէ թիվ, բանավոր պատմում ենք թվի մասին, ինքներս հորիոնում ենք խաղեր, որոնք թարամացնում են , զարգացնում են սովորողների հիշողությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, հորինում ենք խնդիրներ, հարցեր, սովորողները սկում են հարցեր տալ միմյանց, պարապմունքին սովորողների հետ հաճախ խաղում ենք մաթեմատիական օնլյան խաղեր։ Մաթեմատիկայի ուսումնական պարապմունքներին սովորողները աշխատում են համակարգչով։
Սովորողները արդեն 2-րդ դասարանում մեդիահմուտ են , օգտվում են իրենց էլհասցեից։ Կարողանում են ինքնուրույն մուտք գործել, պատասխանել նամակներին։ Մաթեմատիկայի ուսումնական պարամունքներին սովորողները ներբեռնում են մաթեմատիկայի ֆայլերը՝ Microsoft Word, աշխատում են ֆայլում, իրենց ուսումնական գործիքներով։ Աշխատանքը հատակես արդյունավետ դարձնելու համար օգնության են հասնում սովորողները։ Աշխատում ենք սովորող-սովորեցնող սկզբունքով։ Ընկերները ևս շրջում են ինձ հետ իրենց դասընկերներին օգնում, միմյանց հետ քննարկում են մաթեմատիական խնդիրները, առաջադրանքները, մեդիահմտություններով են կիսվում։ Հաճախ էլ խնդիրները լուծում ենք դասարանում՝ ուսումնական միջավայրում՝ գործածելով, օգտագործելով ձեռքի տակ եղած բոլոր առարկաները, որոնց հնարավոր կլինի խնդիրը քննարկել, ներկայացնել։ Դասարանում ունենք նաև հեռուստացույց, որի ահնրաժեշտությունը մաթեմատիկայի ուսումնական պարապմունքին երկրորդ դասարնում նվազել է։ Սովորողները մեդիահմուտ են, հմտորնե օգտվում են էլհասցեից, համակարգչային ծրագրերով են աշխատում, յուրաքանչյուրը աշխատում է իր ուսումանակն գործիքով, հարցերի դեպքում, ուսուցիչը անհատական մոտենում է քննարկում են կամ դասընկերներն են օգնում իրար։
Մաթեմատիկայի ուսումնական պարապմունքներին երբեմն աշխատում ենք հեռուստացույցով։ Խնդիրները լուծելիս նկարում են Paint նկարչական ծրագրով, քայլ առ քայլ ցույց ենք տալիս, միասին քննարկում։
Խաղում ենք մաթեմատիակական օնլայն խաղեր դասի ավարտին 15-20 րոպե։
Սովորողի ընտրությամբ գործունեություն՝ բանավոր մաթեմատիկա՝
Շարունակել կարդալ “Մաթեմատիկայի դասավանդումը առանց կենտրոնացված գրատախտակի”
















